Հայաստանում տուրիզմի զարգացման գլխավոր նախապայմանը դրական իմիջն է. ՀՀ վարչապետ
Հայաստանում տուրիզմի զարգացման գլխավոր նախապայմանը դրական իմիջն է: Այս մասին այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա կարծիքով՝ դրա համար կառավարությունն արդեն շատ բան է արել:
«Երկրորդը ենթակառուցվածքն ու ճանապարհներն են: Այժմ զբոսաշրջիկների հարմարավետության համար մենք ծրագրեր ենք իրականացնում: Կա վարկային ծրագիր տուրիզմի զարգացման պետական հանձնաժողովում մոտ 60 մլն դոլարի չափով, որը վերաբերում է ենթակառուցվածքի զարգացմանը»,- ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ գազալիցքավորման կայաններում զուգարանների բարելավման աշխատանքներ են տարվում:
«Ինչպես նաեւ աշխատանքներ են տարվում էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ: Ակցիաներ կանցկացվեն՝ Հայաստանը որպես էկոտուրիզմի ուղղություն ներկայացնելու համար»,- նշել է Փաշինյանը:
Ընդ որում, նա չի համաձայնել այն կարծիքի հետ, որ որեւէ ոլորտի զարգացման համար հարկային արտոնություններ են անհրաժեշտ:
«Այսօր Հայաստանում ռեստորանները լիքն են: Մենք պատրաստվում էինք մեծացնել դրանց հարկային բեռը, սակայն համաձայնության եկանք եւ պահպանեցինք ներկայիս մակարդակը: Դա նույնպես հարկային արտոնություն է: Այժմ մենք ընդունում ենք օրենսգիրքը, որում կլինեն զարգացմանը նպաստող հարկային թուլացումներ»,- հայտարարել է նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում