Հայաստանից արտահանման ծավալների նվազումը տագնապահարույց է. ֆիննախ
Հայաստանից արտահանման ծավալների նվազումը տագնապահարույց է: Հունիսի 19-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, ում հետաքրքրում էր, թե ինչով է պայմանավորված գյուղարտադրանքի արտահանման անկումը:
Ջանջուղազյանը նշեց, որ տնտեսության արտահանվող եւ չարտահանվող հատվածներում եկամտաբերության մակարդակի տարբերություն կա՝ մոտ 8 տոկոսային կետով: «Փողն այնպիսի հատկություն ունի, որ գնում է այնտեղ, որտեղ աճի հավանականությունն ավելի մեծ է, եւ մեր ջանքերն ուղղված են այս բուն կառուցվածքի փոփոխությանը»,- պարզաբանեց նախարարը:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ այս պատճառով կառավարությունը որոշումներ է ընդունել, որոնք հնարավորություն են տալիս աջակցելու այն ձեռներեցներին, որոնք տալիս են ավելի շատ դեպի արտահանումն ուղղված արտադրանք: «Այո, արտահանման ծավալների նբազումը տագնապահարույց է, սակայն կառավարության ջանքերը իրենց երկար սպասեցնել չեն տա: Ես հույս ունեմ, որ մենք այս հարցում լուրջ հաջողություններ կունենանք»,- մերկապարանոց ասաց ֆինանսների նախարարը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում