Ուշագրավ քվեարկություն. ինչո՞ւ «Իմ քայլի» պատգամավորները Վահե Գրիգորյանին շատ հարցեր չուղղեցին
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր: Քանի որ 88 հոգուց բաղկացած «Իմ քայլը» խմբակցությունից բացականեր կային, ապա ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցություններից, չնայած քննադատությանը, գոնե 11-ից ավելի պատգամավոր կողմ է քվեարկել Գրիգորյանի թեկնածությանը:
Երեկ բավականին պասիվ էին «Իմ քայլը» խմբակցության անդամները: Օրինակ` ընդամենը 9 պատգամավոր էր գրանցվել թեկնածուին հարց ուղղելու համար այն դեպքում, երբ նախորդ թեկնածուներին 19 պատգամավոր էր հարց ուղղել, որոնց մեծամասնությունը եղել է «Իմ քայլ»-ից, իսկ երեկ միայն 4-ն էին:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ արդյոք այս պատկերը վկայում էր, որ արդյունքը կանխորոշված էր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «7-րդ գումարման ԱԺ-ում ոչ մի բան ի սկզբանե որոշված չի: Բայց «Իմ քայլը» ֆրակցիայում դրական վերաբերմունք կա նրա թեկնածության շուրջ, այնպես որ, թաքցնելու բան չկա»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում