Լուսահովիտի համայնքապետի ոտքն անդամահատել են. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար
Բժիշկները պայքարում են Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի համայնքապետ Գրիգոր Սարհատյանի կյանքը փրկելու համար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:
«Գրիգոր Սարհատյանի ոտքն անդամահատել են, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր»,- հայտնեց Շուշան Հունանյանը:
Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի 35-ամյա համայնքապետ Գրիգոր Սարհատյանը հունիսի 14-ին հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Սարհատյանը հիվանդանոց էր տեղափոխվել աջ ազդրի հրազենային վնասվածով, նրան վիրահատել էին:
Ավելի վաղ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
«Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու և նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,-նշել էր նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում