Ինձ համար գերխնդիր է, որ սփյուռքահայն իրեն շատ ավելի տիրող կարգավիճակում զգա Հայաստանում. Զարեհ Սինանյան
Եկել է ժամանակը, որ բոլորս գործի լծվենք ու կերտենք այն երկիրը, որի մասին երազել ենք: Բարոյական չէր լինի, որ ես հեռու նստեի ու մասնակցություն չունենայի երկրի կայացմանը: Այս մասին «Ազատության» ուղիղ եթերում ասաց սփյուռքի գործերի նորանշանակ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնից է հրաժարվել:
Ըստ նրա՝ նախ պետք է հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում տարբեր երկրներում հայկական սփյուռքները: Սինանյանը նկատեց, որ սխալ է ասել, թե սփյուռքի հանձնակատարը պետք է նշանակվի Հայաստանից: «Փորձ կա նման, նախարար է եղել Հայաստանից, և արդյունքները բոլորին հայտնի են, այո, ես 31 տարի բնակվել եմ ԱՄՆ-ում, բայց ես երևանցի եմ, ես շատ լավ տիրապետում եմ ռուսերենին, եթե ՌԴ-ի համար են անհանգստանում, իսկ Իրանի մասով, ով էլ լինես, բացառությամբ դրսում չապրած հայաստանցին, ամեն մի պետության համար խնդիր կարող է լինել: Ես սկզբունքային խնդիր չեմ տեսնում»,-նշեց Սինանյանը:
Վերջինս նկատեց, որ տարբեր հայ համայնքները կամրջելը պետք է լինի ուժեղ հայության կոնցեպտը մատուցելով: «Ինձ համար գերխնդիր է, որ սփյուռքահայն իրեն շատ ավելի տիրող կարգավիճակում զգա Հայաստանում, կարող է հայաստանցիներին սա այդքան էլ դուր չգալ, բայց սփյուռքահայը պետք է հասկանա, որ ինքը ներգրավված է Հայաստանում, որ եթե Հայաստանում ինչ-որ բան սխալ է գնում, ինքն էլ դրանից տուժում, որ եթե Հայաստանը թուլանում է, ինքն էլ է թուլանում, ուժեղ Հայաստան նշանակում է ուժեղ սփյուռք»,-ասաց սփյուռքի գործերի հանձնակատարը:
Անդրադառնալով Սփյուռքի նախարարության լուծարմանը՝ նա նշեց, որ գործառույթներն են ուղղակի անհետացել, գրասենյակը կա, սրանով վարչապետը ցույց է տալիս սփյուռքին, թե ինչքան է կարևորում նրանց:
Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ նախևառաջ կենտրոնանալու է Ռուսաստանի հայ համայնքի վրա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում