Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում
Հայաստանում հունիսի 16-21-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում hունիսի 16-21-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի լեռներում գիշերը` +9+14, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +9+14, ցերեկը՝ +22+26,
Լոռիում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+28,
Տավուշում գիշերը՝ +15+19, ցերեկը` +27+32,
Արագածոտնի լեռներում գիշերը` +9+14, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +17+19, ցերեկը՝ +32+35,
Արարատում գիշերը` +16+21, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +9+14, ցերեկը՝ +22+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+21, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +18+22, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+28,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +16+21, ցերեկը՝ +32+37:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում