Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում Իրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. Bloomberg Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցեր Լիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիր Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերում Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոն Ապատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով Սահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակները

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՍպասվում են գետերի ջրի ելքերի մեծացումԻրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. Bloomberg9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն ՄիքայելյանՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամովՍահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդունԱնգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներԱպրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումըԿլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարարԿաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցությունՀուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՄեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդունՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքՓրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանելFirebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-իՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածըԽարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններինՀարգելի՛ ընտրող, քո ձայնը որոշիչ է, քվեարկությունն էլ՝ գաղտնի, քվեարկի՛ր«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնելԱյս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգըՄեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքըԵրևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինիՄայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներԹրամփը քննարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ. Politico-նՄերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել ԵՄ «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակ
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը փորձում է կախված դատական համակարգ ունենալ

Որքանով հասկանում եմ` նախագահը վճռական մարդ չէ, ինչը նույնպես թուլացնում է նախագահի ինստիտուտը. Ստեփան Դանիելյանը՝ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին
17:07 • 15.06.19

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իշխանությունը փորձում է կախվածության մեջ դնել Սահմանադրական դատարանի դատավորներին: Նման կարծիք Terta.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն` անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը, որի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Կարծում եմ՝ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Վահե Գրիգորյանի անաչառ իրավաբան և մասնագետ լինելու հանգամանքը»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք սա ուղղորդում չէ՞, Ստեփան Դանիելյանը նշեց, որ ինչ-որ առումով նման երևույթներ կան, սակայն ավելացրեց, որ Հայաստանում դատական համակարգը կայացած չէ, և այստեղ դատավորի անձից շատ բան կարող է կախված լինել: Նա օրինակ բերեց, որ ԱՄՆ-ում, երբ Գերագույն դատարանի դատավորների նշանակման համար պայքար էր գնում, դրանից կախված էր իշխանության խնդիրը: «Բայց մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ ԱՄՆ-նում, ի տարբերություն Հայաստանի, դատական համակարգը կայացած է և ցանկացած որոշում պետք է իր հստակ հիմնավորումները ունենա»,-ասաց նա:

Ստեփան Դանիելյանը նկատեց՝ ներկայումս դատավորները հիմնականում նախկին իշխանության ժամանակ են նշանակվել, իսկ իշխանափոխությունից հետո նրանց անկախության աստիճանն ավելի է բարձրացել, քանի որ իրենք պարտավորված չեն իրենց նշանակողների նկատմամբ: Ըստ նրա` այս առումով շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվել Հայաստանում, երբ դատական համակարգն ավելի անկախ է, քան մինչև իշխանափոխությունը:

«Բնականաբար, ես ենթադրում եմ, որ գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին այս իրավիճակը ձեռնտու չէ: Ինքը փորձում է կախված դատական համակարգ ունենալ և դա շատ ակնհայտ երևում է: Հաշվի առնելով, որ այդ մարդու իրավագիտակցության աստիճանը, պետական մտածողությունը բավականին թույլ է, ինչը կարելի է եզրակացնել իր բառապաշարից, պետության ղեկավարին ոչ հարիր բառերից, իրավական դաշտը խախտող, սահմանադրական լիազորություններից անցնող, էթիկայից դուրս հայտարարություններից, նշենք, որ դա կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ հնարավոր է իր արժեքային համակարգի, իր ճաշակով մարդիկ դատարաններում հայտնվեն»,-ասաց նա:

Ստեփան Դանիելյանն ասաց, որ ընդհանրապես Հայաստանի կառավարման մոդել ունեցող երկրներում նախագահի դերը երկրորդական է լինում, սակայն երբ որ ճգնաժամային իրավիճակներ են լինում, նախագահը դառնում է վճռորոշ: «Ես կարծում եմ, որ դեռ այդ պահը չի եղել, որ նախագահը դառնա վճռորոշ դեմք, բայց մյուս կողմից, որքանով ես եմ հասկանում, նախագահը՝ որպես մարդ, վճռական չէ, կոնֆլիկտային մարդ չէ, որը նույնպես թուլացնում է նախագահի ինստիտուտը»,-ասաց նա: