Ի՞նչ վիճակում է վարչապետի՝ Գյումրիում տրված հանձնարարականի կատարումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Այսօր հավաքվել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում տրված հանձնարարականի կատարումը: Այն վերաբերում էր աղետի գոտում հաշվառում անելուն, հասկանալու՝ բնակարանային խնդիրների ծավալները, թե պետությունն ինչպիսի՞ պարտավորություններ ունի, դրանից դուրս ինչպիսի՞ իրավիճակ է, որպեսզի պարզենք, թե այս պահի դրությամբ աղետի գոտի ասելով կոնկրետ ի՞նչ ենք հասկանում, ի՞նչ ծավալների մասին է խոսքը եւ ի՞նչ պետք է անենք դրա հետ կապված, ի՞նչ ժամկետներում»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը զեկուցել է, որ 2008-2020 թվականների ծրագրով դեռեւս մնում է 557 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման խնդիր: 2018 թվականի բյուջեով հատկացված 460 մլն դրամով բնակարանով ապահովվել է 44 ընտանիք: 2019-ին տվյալ ծրագրի շրջանակում հատկացվել է 560 մլն դրամ, որի շրջանակում կլուծվի 60 ընտանիքի խնդիր: 2020-ին նախատեսվում է լուծում տալ 453 ընտանիքի բնակարանային խնդիր: Նրանցից 280-ը գտնվում է Լոռու, 149-ը՝ Շիրակի, 24-ը՝ Արագածոտնի մարզում:
Միաժամանակ, Վահագն Վերմիշյանը զեկուցել է, որ կատարված աշխատանքների արդյունքում աղետի գոտու տարածքում հաշվառվել է 6 հազար 536 տնակ, որոնք օգտագործվում են որպես բնակարան: Դրանցից 3500-ը գտնվում է Շիրակի մարզում, 2845-ը՝ Լոռիում, 51-՝ը Արագածոտնում: Նշվել է, որ վարչապետի հանձնարարականի համաձայն մինչ հունիսի 30-ը հասցեական ճշտումներ են իրականացվելու, հասկանալու, թե պետությունն այդ տնակներում բնակվող ընտանիքներից որոնց նկատմամբ ունի պարտավորություն:
Այնուհետեւ քննարկվել են բնակարանային, վթարային շենքերի, քաղաքաշինական այլ խնդիրների լուծման, ինչպես նաեւ աղետի գոտում շինարարության ոլորտի խթանման հնարավորություններն ու տարբերակները:
Վարչապետը կարեւորել է Գյումրին, Վանաձորը եւ մյուս բնակավայրերը տնակներից ազատելու խնդիրն ու նշել, որ քաղաքները պետք է զարգանան քաղաքաշինական հատակագծերի տրամաբանությամբ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը խնդիր է դնում լուծում տալ աղետի գոտու խնդրին: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը Քաղաքաշինության պետական կոմիտեին հանձնարարել հաշվի առնելով միջազգային փորձը՝ ներկայացնել հանրապետության վթարային շենքերի խնդրի լուծման տարբերակներ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում