Մտադիր եմ դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը. Գևորգ Պետրոսյան
Ես մտադիր եմ դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի հետ խմբակցության հանդիպման արդյունքներին։
«Հարցրեցի, թե ինչպես եք գնահատում դատարանների դռները փակելու կոչի և կոչը ի կատար ածելու սահմանադրականությունը, բայց չստացա հարցի սպառիչ պատասխան։ Մի դեպքում ասաց, որ ինքը գտնում է, որ սխալ է և սահմանադրական չէ փակել դատարանների դռները և կազմալուծելը դատարանների աշխատանքը, բայց ասաց, որ չի գտնում, որ այդտեղ եղել է հանձնարարական, այդտեղ եղել է կոչ, երկրորդ հարցը՝ Վահագն Հովակիմյանն ասել է, որ իրենք քաղաքական կոմպոնենտն ենք կարևորում ՍԴ դատավոր ընտրելիս, ինձ համար այդպիսի հայտարարությունը չի տեղավորվում ՀՀ սահմանադրության տրամաբանության մեջ, ինքը չի ասում, որ ես քննադատում եմ, ես էլ հարց եմ տալիս, թե որն է երաշխիքը, որ դատանաում հայտնվելու դեպքում քաղաքական ուղղորդությամբ չեք ղեկավարվելու, չկար այդ հարցի պատասխանը»,–նշեց պատգամավորը։
Նա շեշտեց՝ անձամբ մտադիր է դեմ քվերակել Վահե Գրիգորյանի թեկնածությանը․ «Հայտարարեց, թե Դատախազությունը գործադիր իշխանության մի մաս է։ Ո՞նց կարող եմ դրանից հետո կողմ քվեարկել»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում