Քոչարյանի պատասխանը՝ Սարգիս Քլոյանին
Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ելույթ ունեցավ ու դիմեց Ռոբերտ Քոչարյանին՝ ասելով՝ «Ինչու չբացահայտեցիք սպանությունները, լավ դա մի կողմ, խանութների թալանը ինչու չբացահայտեցիք»:
Նա նաև Քոչարյանին հարցրեց , թե ինչու Սերժ Սարգսյանին չի ասել, որ բացահայտի: Քոչարյանն էլ պատասխանեց,
«Ես ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես չեմ տեսել ձեզ, ընդհանրապես որևէ շփում չեմ ունեցել և ընդհանրապես դատավորների հետ շփում չեմ ունեցել։ Երբ ասում են, թե ինչու այս ինչ բանը չի բացահայտել, ասեմ, որ արդարադատությանը չեմ միջամտել և այդպիսի իրավունք չեմ ունեցել և դատարանների դռներ չեմ փակել ի տարբերություն այսօրվա իրողության։ Ոչ մեկին չեմ մեղադրել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել, նման որևէ արձանագրված դեպք չի եղել»։
Ռոբերտ Քոչարյանի կարճ ելույթին դատարանում ներկաներն արձագանքնեցին ծափերով, ինչի համար նախագահող դատավորը հանդիմանեց նրանց.
«Դադարեցրեք ծափահարությունները, թույլ տվեք աշխատենք»,–ասաց նա՝ հորդորելով պահպանել դատական նիստի կարգը։

















































