Նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարեկամ երկիր համարող ՌԴ բնակիչների թիվն ավելացել է. հարցում
Ռուսական «Լևադա կենտրոն» վերլուծական կենտրոնը հարցում է անցկացրել և պարզել, թե Ռուսաստանի բնակիչները որ երկրներն են համարում բարեկամ կամ թշնամի երկիր:
Հարցման համաձայն, որն անցկացվել է մայիսի 24-29-ը, ավելի շատ ռուսաստանցիներ են Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամ երկիր համարում:
Հարցումը ցույց է տվել, որ Հայաստանը բարեկամ երկիր անվանած հարցվածների թիվն ավելացել է՝ 2018-ի 11 տոկոսի փոխարեն հասնելով 22 տոկոսի:
Հարցվածների թիվը, որոնք ՌԴ բարեկամ երկիր են անվանել Բելառուսը, մեկ տարում 49%-ից հասել է 62%-ի, Ղազաստանը բարեկամ երկիր անվանածների թիվը 32%-ից հասել է 38%-ի, Ադրբեջանն անվանածների թիվը՝ 8%-ից 16%-ի:
Դաշնակից երկրների երկրորդ հորիզոնականը Բելառուսից հետո զբաղեցրել է Չինաստանը՝ 42%:
Իսկ որպես «թշնամաբար տրամադրված երկիր» են նշվել ԱՄՆ-ն, Ուկրաինան և Մեծ Բրիտանիան:

















































