Փաշինյանը` Սասունի Միքայելյանի ու Ռոմանոս Պետրոսյանի արանքում
«Իրավունքը» գրում է․ «Նիկոլի աբովյանական պարտության մեջ իր դերն է խաղացել նաև իշխող կուսակցության Կոտայքի բաժանմունքում տիրող հիմնական հակադրությունը, որը կա մարզպետ Ռոմանոսի և պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև:
Նրանք երկուսն էլ մարզին նայում են ինչպես պապենական կալվածքի, որտեղ նրանք պետք է լինեն միանձնյա տեր ու տիրակալ: Եվ մրցակցությունը նրանց միջև գնալով վերածվեց թշնամության: Իր որդուն Հրազդանի քաղաքապետ նշանակելուց հետո Սասուն Միքայելյանը ջանքեր է գործադրում, որ փոխի մարզպետին՝ այդ պաշտոնում դնելով իր մարդուն: Այդ նպատակով Սասունն ամեն կերպ թուլացնում է Ռոմանոսին, և Աբովյանի ծանրագույն պարտությունը Սասունը Նիկոլին ներկայացրել է որպես Ռոմանոսի անկարողության ապացույց: Նշենք, որ Սասունը որևէ քայլ չի կատարել, որպեսզի Աբովյանում օգնի ՔՊ- ական թեկնածուին:
Հայտնի է, որ Նիկոլը փորձում էր Աբովյանի ընտրություններից առաջ հարթեցնել Սասունի և Ռոմանոսի փոխհարաբերությունները: Այդ նպատակով Նիկոլը նույնիսկ իր շքախմբով այցելել է Հրազդանում գտնվող Սասունի գրասենյակը:
Սակայն ոչինչ չի ստացվել: Սասունը պահանջում է Ռոմանոսի պաշտոնանկությունը: Սակայն Նիկոլը հասկանում է, որ Ռոմանոսին մարզպետի պաշտոնից հանելով և Սասունի մարդուն այդտեղ նշանակելով, Սասունը կդառնա Կոտայքի տերն ու տիրականը, հաշվի առնելով, որ վերջերս Սասունը դարձավ Երկրապահի նախագահը, իսկ նրա որդին մարզկենտրոնի քաղաքապետն է:
Այդպիսի հեռանկարը, իհարկե, կաշկանդում է Նիկոլին, հաշվի առնելով Սասունի բնավորությունը, ինչպես նաև այն դեպքը, որի մասին խոսում էր Հրազդանը: Խոսքը, մոտ մեկ ամիս առաջ ԱԺ-ում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ապտակելու մասին է, որից հետո Արարատ Միրզոյանը նույնպես դեմ է, որ Սասունին տրվեն հզորանալու նոր հնարավորություններ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում