Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում է Հարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. Խամենեի Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակ Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ Իսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք Ուրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում Իրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. Bloomberg

Դելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետՍպասվում են գետերի ջրի ելքերի մեծացումԻրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. BloombergՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին | ՈՒՂԻՂ9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն ՄիքայելյանՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամովՍահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդունԱնգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներԱպրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումըԿլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարարԿաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցությունՀուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՄեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդունՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքՓրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանելFirebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-իՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածը
Հայաստան

«Շատ ՀԴՄ կտրոններ տպելը դեռ չի նշանակում, որ ունենալու ենք պետության զարգացում». փորձագետը՝ Փաշինյանի գրառման մասին

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել ՀԴՄ կտրոններին՝ նշելով, որ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ այս տարի Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպագրվել:

«Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլև հեղափոխական ցուցանիշները: Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոն են տպում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր բոլոր տեղերում ՀԴՄ կտրոն են պահանջում: Ուզում եմ նաև ընդգծել, որ իրականում հենց այս մարդիկ են, օրինակ, Հայոց բանակում աշխատավարձերի համատարած և շոշափելի բարձրացման իրական հեղինակը:

Ձեր վճարած հարկերով է, սիրելի հայրենակիցներ, մեր զինվորականների աշխատավարձը շոշափելիորեն բարձրացել: Ահա այսպիսի գործերով է, որ մենք ի ցույց ենք դնում, որ ժողովուրդը կանգնած է Հայոց բանակի թիկունքին, կառավարությունը կանգնած է Հայոց բանակի թիկունքին: Դուխով»,- գրել էր վարչապետը։

168.am-ի հետ զրույցում ֆինանսական հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս գրառմանը՝ նշեց, որ կարևոր է, թե Կառավարությունն իր համար ի՞նչ թիրախներ է սահմանում։

«Եթե ՀԴՄ-ները տպում են, ապա դրանից հարկեր է գոյանում, այսինքն՝ այն ցույց է տալիս շրջանառությունը։ Եթե բիզնեսը հարկվում է շրջանառության հարկով, ապա դրա տոկոսադրույքներով համապատասխան հարկեր են գանձում։ Եթե Կառավարությունը ՀԴՄ կտրոնների շատ տպելը համարում է հաջողության գրավական, թող համարի, բայց սա չի նշանակում, որ դրանով ունենալու ենք պետության զարգացում։ Մեզ ցույց են տալիս աճ, բայց այդ աճն ինչի՞ հաշվին է, ո՞ր ոլորտներում է. կարևորը կառուցվածքն է։ Որովհետև եթե կան մի քանի խոշոր խաղացողներ, օրինակ՝ մոլերը, որոնք իրենց վրա են վերցրել առևտրաշրջանառության մեծ մասը, կամ «Երևան սիթի» առևտրի ցանցը, որը, եթե ՀԴՄ կտրոն շատ է տպում և ունենում է 20 տոկոս աճ, այդտեղ ո՞վ է հարստանում։ Հարցի պատասխանը պարզ է։ Սա չի կարող խոսել կայուն զարգացման մասին»,- նշեց Հ. Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ՀԴՄ կտրոնների շատ տպվելուց, եթե գոյանում են հարկեր, ապա այստեղ հաջորդ գլխավոր հարցն այն է, թե պետությունն արդյո՞ք արդյունավետ է ծախսում ռեսուրսները։ Քանի որ կարող են միլիոնավոր ՀԴՄ կտրոններ տպել, բայց պետությունն իր ռեսուրսներն օգտագործի անտեղի, որի արդյունքում ո՛չ տնտեսական զարգացում տեղի կունենա, ո՛չ երկիրը կզարգանա։

«Եթե զինվորականների աշխատավարձը բարձրանում է, պետությունում քաղաքացու բարեկեցությունը բարձրանո՞ւմ է, ինչպե՞ս են չափում բարեկեցությունը։ Բարեկեցության մի մասն էլ առողջապահության համակարգն է, որը քայքայման եզրին է, նույնը նաև կրթության համակարգն է, սոցիալական ծառայությունները, որը, կարելի է ասել՝ գոյություն չունի, բարեկեցությունն այս ամենն է ապահովում։ Կառավարությունը փորձում է խաղ ստեղծել, նախորդ Կառավարությունը նույնպես այդպես էր անում, որ մյուսներին ներգրավի այդ խաղի մեջ, իբրև դրանք իր հաջողության ցուցանիշներն են։ Բայց արդյո՞ք ճիշտ է հաջողությունը չափել այդ ցուցանիշներով»,- հավելեց ֆինանսական հարցերով փորձագետը։

Հարցին՝ մեկ տարվա ընթացքում Կառավարությունը տնտեսական ոլորտում տեսանելի որևէ հաջողություն գրանցե՞լ է, Հովհաննես Ավետիսյանը նշեց՝ տեսանելի առումով որևէ հաջողություն չի գրանցել։

«Եթե արտահանման թվերը նկատի ունեն, որոնք փոքր-ինչ աճում են, չի կարելի համարել տեսանելի հաջողություն, ապա դրանով էլ մի քանի օլիգարխ կարող են հարստանալ, պետության տեսանկյունից ցուցանիշներն աճեն, սակայն պետությունը չզարգանա։ Տեսանելի հաջողությունն այն է, երբ, օրինակ՝ լավանում են տնտեսական ենթակառուցվածքները՝ ճանապարհները, էներգետիկ ու աղբահանության համակարգը, ջրամատակարարումը և այլն։ Այս ամենը տեսե՞լ եք։ Եթե վարչապետը համարում է, որ շատ ՀԴՄ կտրոն տպելը հաջողություն է, ապա արդյո՞ք դա է մեր երկրին ու ժողովրդին անհրաժեշտ։ Ես ասում եմ՝ ոչ, որովհետև դա արդյունք չի կարող ունենալ»,- ընդգծեց Հովհաննես Ավետիսյանը։

168.am