«Ֆուլ Հաուս»-ի նոր կերպարների եւ դերասանների ընտրության մասին
Շատ շուտով՝ գարնանը, հեռուստադիտողները կկարողանան վայելել «ֆուլ Հաուս» սիրված սիթքոմի նոր՝ 6-րդ եթերաշրջանը: NEWS.am STYLE-ը հումորային նախագծի նորությունների մասին զրուցել է «Ֆուլ Հաուս»-ի պրոդյուսեր եւ դերասան Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հետ:
Պրոդյուսերը տեղեկացրեց, որ նոր եթերաշրջանում այլեւս չենք տեսնի Լիլիթին եւ Իշխանիկին: Փոխարենը սիթքոմում ավելացել են նոր կերպարներ, որոնց կմարմնավորեն Հայկ Պետրոսյանն ու Թամարա Պետրոսյանը: Հայկը հանդես կգա պատգամավորի տղայի կերպարում, իսկ Թամարայի հերոսուհին կփորձի օգնել Սերգեյին, որպեսզի Մարջան Ավետիսյանի հերոսուհի Տամարան վերջինից ապահարզան խնդրի եւ իր ունեցվածքը ստիպված լինի կիսել Սերգեյի հետ.


«Հայկն ու Թամարան ավելի շատ բացասական կերպարներ կլինեն: Դերասանական կազմի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ նախ՝ նրանք համապատասխանում են իրենց կերպարներին, բացի այդ՝ երկուսն էլ պրոֆեսիոնալ դերասաններ են, որոնք ունեն նկարահանվելու մեծ փորձ»,-նշեց Մենչը, որը, սակայն, չցանկացավ բացահայտել սյուժետային այլ մանրամասներ:
«Սիթքոմի նոր ինտրիգների մասին առայժմ չեմ կարող պատմել»,-հավելեց նա՝ տեղեկացնելով, որ «Ֆուլ Հաուս»-ի նոր եթերաշրջանը երկրպագուների համար հասանելի կլինի մարտ ամսվա կեսերից:
Սյունե Առաքելյան


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել