Սա կարող է ընդամենը շոու լինել. Արծվիկ Մինասյանը՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու մասին
«Ժողովուրդը» գրում է․ «ՀՅԴ-ն առարկում է իշխանությունների այն նախաձեռնության դեմ, որ պետք է խորհրդարանը քննի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, թե դա բացառապես գործադիրի լիազորությունն է, ու անհասկանալի է, թե գործադիրի լիազորության տակ գտնվող գործառույթը ինչու են փոխանցել օրենսդիրին:
«Ու հարց է առաջանում. այսքան անհրաժեշտության պայմաններում ինչո՞ւ գործադիր իշխանությունը չի իրականացնում այդ աշխատանքը, հատկապես երբ խոսում ենք մենք միանշանակ մեծածավալ, պետական հույժ կարևորության գաղտնիքների մասին: Այդ աշխատանքները, ինչպես ընդունված է միջազգային փորձում, ենթադրում է ծառայողական քննություններ, ռազմագիտական լուրջ ուսումնասիրություններ, որը բնորոշ է բացառապես գործադիր իշխանությանը»,- հայտարարեց Մինասյանը:
Դաշնակցականը տարակուսանք հայտնեց, որ սա կարող է ընդամենը շոու լինել, որի դեպքում պետք է ամեն կերպ խուսափել բանակի հեղինակազրկումից»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում