ԱԳՆ դիվանագիտական դպրոցից քանի՞սն են անցել աշխատանքի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տեղեկություն ունեինք, որ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը փակվում է: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ից հայտնեցին, որ նման բան չկա: Ոչ էլ դիվանագիտական դպրոցի ղեկավար Վահե Գաբրիելյանն է հեռանում: ԱԳՆ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մինչ այժմ Դիվանագիտական դպրոցն իրականացրել է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» տասնամսյա ծրագրով դիվանագիտական կադրերի պատրաստման 8 դասընթաց, ինչպես նաև «Հյուպատոսական գործունեություն» մեկամսյա ծրագրով՝ 8, դիվանագետների և պետական գերատեսչությունների՝ արտաքին կապերի համար պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման՝ 6, լրագրողների վերապատրաստման 3 դասընթաց:
Նախորդ տարիներին «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրով դպրոցն ունեցել է 208 շրջանավարտ, «Հյուպատոսական գործունեություն» ծրագրի՝ 110 մասնակից, դիվանագետների և պետական գերատեսչությունների աշխատակիցների վերապատրաստման ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է 108 անձ, լրագրողների վերապատրաստմանը մասնակցել են շուրջ 40 լրագրողներ:
Ինչպես հայտնի է՝ Դիվանագիտական դպրոցի հիմնական առաքելությունը դիվանագետների վերապատրաստումն է, ապա՝ դիվանագիտական կադրերի պատրաստումը: Հայտնում են նաև, որ «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրով ունկնդիրների ընդունելությունը կախված է ԱԳՆ հայտից, և այն այս տարի չի իրականացվել:
Ներկայումս իրականացվում են հաջորդ ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Ծրագրի ընդունելության և պայմանների մասին կհայտարարվի լրացուցիչ: Արտգործնախարարությունից գնահատելով դպրոցի այս ծրագիրը՝ նշում են, որ այն չի զիջում արտերկրի դիվանագիտական կրթության լավագույն հաստատությունների ծրագրերին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում