«Ղալաթ կանեն, թող հանկարծ չփորձեն, թե չէ լավ չի լինի». ինչո՞ւ են դժգոհ գյուղապետները
«Փաստ» թերթը գրում է.
«Համայնքների խոշորացման գործընթացն առաջիկայում նոր փուլ է մտնելու, եւ ՀՀ մի շարք տարածքներում նորից ընթանալու են միավորումներ։ Այս հանգամանքը փոքր համայնքների ղեկավարների շրջանում դժգոհությունների ալիք է առաջացնում, քանի որ այդ կերպ համայնքներն ուղղակի կորցնում են իրենց դեմքը եւ դառնում են մեծ կառույցի մի փոքր դետալ։
Ի դեպ՝ «Փաստ» թերթի տեղեկություններով, համայնքապետները վերջին շրջանում ավելի ու ավելի են դժգոհում ընդհանրապես մարզերում տարվող քաղաքականությունից։ Ահա այս իրավիճակի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն առումով, որ հատկապես փոքր համայնքների մի շարք ղեկավարներ բողոքել են եւ սպառնացել ՝ դիմել կոնկրետ քայլերի, անգամ ճանապարհներ փակել։
Այս մասին զեկուցվել է իշխանության պատկան մարմիններին, ինչին հաջորդել է արձագանքը, թե՝ «էդ գյուղապետները ղալաթ կանեն, որ տենց բան կանեն, թող հանկարծ չփորձեն, թե չէ լավ չի լինի»: Այդուամենայնիվ, ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, դժգոհությունները չեն նվազում, հատկապես մարզպետարանների աշխատանքից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում