Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում Դելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում է Հարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. Խամենեի Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակ Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ Իսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք Ուրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում

Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետՍպասվում են գետերի ջրի ելքերի մեծացումԻրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. BloombergՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին | ՈՒՂԻՂ9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն ՄիքայելյանՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամովՍահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդունԱնգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներԱպրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումըԿլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարարԿաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցությունՀուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՄեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդունՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքՓրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանելFirebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-ի
Հայաստան

Երևանում աղբահանությունը լուրջ կվերահսկվի, «Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարման բազմաթիվ կետեր կան․ Հայկ Մարության

Մենք մեր կողմից արել ենք ամեն ինչ, սակայն «Սանիթեք» ընկերությունն այլևս կարողություն չունի սպասարկել Երևան քաղաքին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քաղաքապետը թերի սպասարկումը «Սանիթեքի» ցանկության հետ չի կապում, ըստ նրա, այլևս մեքենաների ու աշխատուժի քանակը չի բավարարում։

«Մեքենաների տեխնիկական վիճակը գրեթե հասել է 0-ի։ Նրանց խոսքով՝ իրենք օրական 12-18 մեքենա են հանում, բայց այդ մեքենաների մեծ մասը ճանապարհի կեսից խափանվում է, այսինքն՝ քիչ քանակությամբ մեքենաներ են սպասարկում քաղաքը, և այն, ինչ մենք տեսում ենք, զուտ դրա արդյունքն է»,- ասաց նա։

Մարությանի խոսքով՝ քաղաքապետարանը փորձել է օգնել «Սանիթեքին», սակայն ընկերությունը չի ցանկանում գումարներ ներդնել։ Որպես օրինակ բերեց նաև աղբամանները՝ հիշեցնելով, որ, ըստ պայմանագրի, պետք է լինի 8000 աղբաման, սակայն այսօր առկա է 5000-ը՝ այն էլ վատ վիճակում։

«Ասացի՝ եկեք ժամանակացույց կազմենք, որ սկսեք բերել, իրենք ասացին՝ շատ լավ, տվեցի 1500 աղբաման բերել, որ տարվա ընթացքում կբերեն։ 1500-ը շատ քիչ էր, բայց ասացինք, որ գոնե այսքանը լինի, բայց իրենք տապալեցին ժամանակացույցը և ուղղակի չբերեցին։ Այդտեղ հասկացա, որ եթե աղբամանը չի բերվում, ապա մեքենաների մասին խոսք անգամ լինել չի կարող։ Հասկանալով սա՝ մտել եմ կառավարություն, որ 5 աղբահանող մեքենա բերեն, որ իրավիճակը գոնե վերահսկելի լինի, բայց մենք պարզապես օգնում ենք «Սանիթեք»-ին»,- շարունակեց Մարությանը։

Քաղաքապետը հիշեցրեց, որ «Սանիթեք» ընկերությունը պայմանագրով պարտավորվում է իրականացնել Երևան քաղաքի ամբողջ սանմաքրումը, աղբահանությունը, ձնամաքրումը։ Նա շեշտեց՝ այլ որևէ ընկերություն իրավունք չունի անել, բայց քանի որ քաղաքապետարանի ուղիղ պարտականությունն է մաքրել քաղաքը, կողքից օգնում են։

Հարցին՝ «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարվելո՞ւ է, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Գիտեք, ժամանակը ցույց կտա, երբ վերջնական ստեղծենք բյուջետային հիմնարկը, պետք է գնահատենք այդ պահի իրավիճակը, քանի որ կարող է իրենք մեկ ամսվա մեջ 50-ից ավել մեքենա են բերում։ Բայց եթե չեն կարողանում պատշաճ կատարել աղբահանությունը, որը բխում միայն պայմանագրից, իսկ պայմանագրով ունենք բազմաթիվ կետեր, որոնցով կարող ենք լուծարել այդ պայմանագիրը»։

Հայկ Մարությանը հայտարարեց, որ ամեն ամիս «Սանիթեքին» տուգանում են թերի կատարած աշխատանքի համար, օրինակ՝ այս ամիս 26 մլն է տուգանվել, նախորդ ամիս՝ 13 մլն-ով և այլն։ Երևանի քաղաքապետը վստահեցրեց, որ առաջիկա ամիսներին Երևանում աղբահանությունը լուրջ կվերահսկվի, իսկ հունիսի վեջին Հայաստան կգան նոր մեքենաները։

«Ես կառավարությանը դիմել էի, մեկ անձից գնել էինք 5 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա, նախատեսվում էր գնել 34 ավտոմեքենա, ոչ միայն «ԿամԱԶ» մակնիշի։ Հունիսի վերջից սկսելու են մեքենաները գալ։ Այնպես որ, մոտակա ամիսներին իրավիճակը լրիվ վերահսկվելու է»,- եզրափակեց Հայկ Մարությանը։