Աբովյանում հրկիզման գործի առնչությամբ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այսօր երեկոյան վկայի կարգավիճակով հարցաքննվելու է Քննչական կոմիտեում՝ Աբովյանում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան և տան մուտքը հրկիզելու գործով:
Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ «Բարգավաճ Հայաստան»-ից միայն Ծառուկյանն է հրավիրվել հարցաքննության: Կասկածյլաներ առայժմ չկան:
Աբովյանում մայիսի 8-ին՝ քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ, հրկիզվել էր «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանի մեքենան և տան մի հատված։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Շտաբի ղեկավարը ճանաչվել է տուժող։
Անդրադառնալով դեպքին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընտրություններից մեկ օր առաջ մեքենան և տան դուռը հրդեհելը բեմականացում որակեց։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում