5-12-րդ դասարանների՝ այս տարի տպագրվող 40 անուն դասագիրք ևս կդառնա երկհատոր. ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին դասարանցիների գրանցման հայտերի օնլայն հարթակում առաջացած տեխնիկական կամ գրանցման խնդիրների հետ կապված նախարարությունն ընդառաջել է ծնողներին:
Նախարարն ասաց՝ հաջորդ տարիներին դրա անհրաժեշտությունը չի լինի, քանի որ այդ խնդիրները չեն լինի. «Հետևություններ արել ենք, սակայն նշեմ, որ հայտերը ներկայացնողների մոտ 1 տոկոսն են եղել բողոքները»:
Դիտարկմանը՝ ցանկացած էլեկտրոնային համակարգ ներդնելու նպատակներից մեկը նաև փաստաթղթաշրջանառությունը կրճատելն է, սակայն այս պարագայում թղթերը դարձյալ պետք է տանել դպրոց, նախարարը պատասխանեց. «Երբ արդեն ոստիկանության համակարգում աշակերտների և մեր երեխաների հետ կապված բոլոր փաստաթղթերը լինեն համակարգում, այդ փաստաթղթերը դպրոց տանելու անհրաժեշտություն էլ չի լինի, այսինքն՝ միայն օնլայն գրանցումն արդեն բավարար կլինի: Այս պահին այդպես չէ, և ես ծնողներին դարձյալ ուզում եմ հիշեցնել, որ երեխաներին համակարգում գրանցելուց հետո անհրաժեշտ է 15 օրվա ընթացքում երեխայի փաստաթղթերը ներկայացնել դպրոց, հակառակ դեպքում գրանցումը կչեղարկվի»:
Նախարար Հարությունյանն անդրադարձավ նաև տարրական դասարանների դասագրքերի երկհատոր դարձնելու ծրագրին: Վերջինս նշեց, որ այս պահին գրքերն արդեն տպագրման փուլում են: Նախարարը, սակայն, ցանկացավ ծնողների ուշադրությունը գրավել կարևոր մի հարցի վրա. «Երբ մենք խոսում ենք 1, 1.5, 2 կգ քաշի մասին. դրանք վերաբերում են գրենական պիտույքներին և գրքերին, այսինքն՝ դրա մեջ պայուսակի քաշը չի մտնում: Ծնողը շատ հաճախ պայուսակը վերցնում, ասում է՝ նայեք՝ որքան ծանր է պայուսակը, բայց երբ գրքերը և գրենական պիտույքները հանում ես, տեսնում ես, որ պայուսակի ծանրությունը դրանից չի նվազում, որովհետև ինքնին արդեն պայուսակը շատ ծանր է: Կոչ կանեմ ավելի թեթև, պարզ պայուսակներ երեխաների համար գնել, պետք չէ թանկ և ծանր պայուսակներ գնել»:
Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ այս տարի, բացի տարրական դասարաններից, 5-12-րդ դասարանների մոտավորապես 40 անուն դասագիրք նույնպես կլինեն երկհատոր. «Երկար ենք աշխատել այս ուղղությամբ, որ կիսելու պրոցեսում ուսումնական գործընթացը և բովանդակությունը չտուժի. տարրականները կիսվում են, իսկ 5-12-րդ դասարանների այս տարի տպվող շուրջ 40 անուն դասագիրք դառնում է երկատոր»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում