81-ամյա Ջոյս Կեւորկյանն ամուսնացել է ավարտական հավաքույթում իրեն ուղեկցող համադասարանցու հետ
Զույգը, որը հանդիպում էր դպրոցում, ամուսնացել է դպրոցի ավարտական հավաքույթին միասին մասնակցելուց 64 տարի անց։
81-ամյա Ջոյս Կեւորկյանն ու Ջիմ Բոումանը 1953-ին դպրոցի ավարտական հավաքույթում զույգ էին։ Հետագայում նրանց կյանքի ուղիները բաժանվել են, նրանք ամուսնացել են ու երջանիկ ապրել իրենց ամուսինների հետ։ Բայց երկուսն էլ այրիացել են ընդամենը 50 տարեկանում։ Ջոյսի ամուսինն ու Ջիմի կինը մահացել էին կաթվածից, հայտնում է ABC News.–ը:
Այդ տարիներին նրանք անընդհատ նամակագրական կապ են պահպանել, սակայն վերջերս Ջիմը այցելել է Ջոյսին ու հայտնաբերել, որ «երկուսն էլ սիրում են այն նույն բաները, ինչ 64 տարի առաջ»։
Զույգն ամուսնացել է ապրիլի 1-ին, հարսնացուի ընկերուհին Ջոյսի թոռնուհին էր՝ Աննա Հարիսը։ Հետագայում թոռնուհին հրապարակել էր հարսանեկան լուսանկար, որը մեծ տարածում է ստացել սոցցանցում։
Նորապսակները համարում են, որ իրենց պատմությունը բավականին անսովոր է, բայց նրանք չէին էլ կարծում, որ այդ պատմությունը ուրիշներին էլ կհետաքրքրի։ «Մենք պարզապես 81-ամյա հիմարներ ենք, որոնք ամուսնացել են Ապրիլի 1-ին՝ Հիմարների օրը»,- ասում է Բոումանը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել