Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին 17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվել Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում Դելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում է Հարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. Խամենեի Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակ

Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետՍպասվում են գետերի ջրի ելքերի մեծացումԻրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. BloombergՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին | ՈՒՂԻՂ9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն ՄիքայելյանՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամովՍահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդունԱնգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներԱպրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումըԿլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարարԿաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցությունՀուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Մամուլ

Ինչո՞ւ քայլերթը դարձավ ոչ թե հաղթանակի, այլ պարտության խորհրդանիշ

«Փաստ» թերթը գրում է.

«Եվս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աբովյանում տեղի ունեցած ընտրություններին։

Վարչապետի հետ, իհարկե, համաձայն ենք, ու շատ լավ է, որ հետհեղափոխական Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում, մյուս կողմից՝ օրինական ընտրություններ կազմակերպելն իշխանության անմիջական պարտականությունն է, ու պետք չէ այդ պարտականությունը, այսպես ասած, թանկ լավություն ներկայացնել ժողովրդին։ Ի դեպ, Աբովյանի ընտրությունների հետ կապված` ոչ համարժեք, բարձր նշաձողեր էին սահմանել հենց Փաշինյանի թիմի անդամները՝ նրան էլ մասնակից դարձնելով նախընտրական քայլերթին։ Դեռ օրեր առաջ գրել եմ, որ անթույլատրելի է վարչապետի վարկանիշն ու հեղինակությունը նման անշնորհք ձևով մսխել տեղական ընտրություններում։

Հիմա՝ ըստ էության։

Հիշո՞ւմ եք՝ Աբովյանի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ինչ էին հայտարարում «Իմ քայլի» թիմի ներկայացուցիչները՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ։ Սովորական տեղական ընտրությունը նրանք վերածել էին Աբովյան հեղափոխությունն «արտահանելու» գործընթացի՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե այդ քաղաքը դուրս է երկրից ու այս ընտրություններով պետք է «ինտերվենցիայի» ենթարկվի հեղափոխության թիմի կողմից։ «Սևերի» ու «սպիտակների», հեղափոխության ու հակահեղափոխության հակադրության պրիմիտիվ քարոզչություն էր իրականացվում, որի թիրախում՝ այս դեպքում, Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն էին։ Ի դեպ, ինչքան էլ ընտրություններն օրինական էին, մի արտառոց փաստ, այնուամենայնիվ, գրանցվեց, որին ականատես չենք եղել նախորդ որևէ ընտրական գործընթացում։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն, ով այս ընտրությունների անմիջական մասնակիցը չէր, ընտրությունների օրը բազմաթիվ հարցազրույցներ տվեց՝ բացահայտ հակաքարոզչություն իրականացնելով Աբովյանի գործող քաղաքապետի ու ԲՀԿ-ի դեմ։ Ուշագրավ է, որ մարզպետը հիմնական գործող անձն էր նաև տեղամասերում՝ չկարողանալով քողարկել բացահայտ խուճապը, որը դեռ ընտրությունների օրվա կեսօրին բացահայտում էր իշխանության թիմի պարտությունը։

Այս ընտրությունները պետք է ավարտվեին երևանյան ընտրությունների սցենարով։ Համենայն դեպս, հեղափոխության տեղական թիմը հույսը դրել էր Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի վրա ու փորձում էր նույն մարտավարությամբ Աբովյանի քաղաքապետ կարգել յուրայինին։

Չստացվեց։ Քաղաքականությունը մեխանիկական համակարգ չէ ու պարտադիր չէ մեկ անգամ հաջողությամբ գործարկված տեխնոլոգիան այլ դեպքերում արգասաբեր լինի։ Նիկոլ Փաշինյանի թիմում ակնհայտորեն հաշվի չէին առել այն հանգամանքը, որ հեղափոխական էյֆորիան այլևս նահանջել է ու հաստատ վարչապետի վարկանիշն էլ այլևս այն մակարդակի վրա չէ, ինչ նախորդ տարվա հոկտեմբերին։ Պատահական չէ, որ Աբովյանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած քայլերթն այս անգամ ոչ թե հաղթանակի, այլ՝ պարտության խորհրդանիշ դարձավ։

Անցած մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ստեղծել կենսունակ համակարգ, արդյունավետ աշխատող թիմ, ու պետք չէր հույս դնել խորհրդարանական ընտրություններում գրանցված ցուցանիշների վրա։ Երբ ամբողջ կառավարության, իշխանության փոխարեն աշխատում է միայն Նիկոլ Փաշինյանը, անխուսափելիորեն հենց նա է դառնում բոլոր խնդիրների պատասխանատուն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: