Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին 17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվել Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում Դելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում է Հարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. Խամենեի Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակ

Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետՍպասվում են գետերի ջրի ելքերի մեծացումԻրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. BloombergՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին | ՈՒՂԻՂ9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն ՄիքայելյանՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամովՍահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդունԱնգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներԱպրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումըԿլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարարԿաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցությունՀուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Հայաստան

Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Վիտալի Բալասանյանի հրաժարականն է ուզում. Բակո Սահակյանը համաձայնել է

«168 ժամ» թերթը գրում է.

««168 ժամ»-ի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի առջև դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին և առաջարկել է ազատման դիմում գրել:

Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ։

Նիկոլ Փաշինյանը, կարծես ծրագրավորված, խնդիր է դրել՝ Արցախի իշխանությունների շարքերից ազատվել բոլոր նրանցից, ովքեր կարող են խոչընդոտել Արցախում իր պլանավորած հեղափոխությունն իրականացնելու գաղափարի իրագործմանը կամ Արցախյան հիմնահարցի կարգավորման իր «ծրագրին»։

Նա այդ գործընթացը սկսել էր դեռ վաղուց՝ իշխանությունից հեռացնելով հրամկազմի ազդեցիկ և փորձառու ներկայացուցիչներին, ինչպես դա եղավ, օրինակ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանի դեպքում։ Նման անհեթեթ իրավիճակ ստեղծելով՝ Փաշինյանը, ըստ էության, պարտադրեց նաև Արցախի ԱԱԾ նախկին պետ, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հրաժարականը։

Առանց կոնկրետ պատճառի Արցախի բանակի հրամանատարին ազատելու փաստը շատերի զայրույթն առաջացրեց, հատկապես, երբ հայտնի դարձավ, որ այդ պաշտոնանկության պատճառը նախընտրական քարոզչության օրերին Արցախի Պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանի և մի շարք զինվորականների սուր արձագանքն էր «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունն ավելի մեծ ձեռքբերում էր, քան արցախյան հաղթանակը։ Այդ արձագանքներից հետո Լևոն Մնացականյանին առաջարկել էին աշխատանքից ազատել խոսնակին։ Մնացականյանը հրաժարվել էր և հայտնվել ՀՀ իշխանությունների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի սև ցուցակում։

2018թ. նոյեմբերին Սասուն Միքայելյանի այդ հայտարարությանը կոշտ արձագանքել էին նաև Վիտալի Բալասանյանը և այլք։

Այդ ժամանակ ևս համառ լուրեր տարածվեցին, որ ՀՀ իշխանությունները պահանջ են դրել ազատվել Արցախի իշխանության որոշ ներկայացուցիչներից, ովքեր կոշտ հակադարձում են Փաշինյանի թիմակիցների հայտարարություններին։

Եվ ահա, այդ «սև ցուցակի» մեջ ներառված էր նաև Վիտալի Բալասանյանը, որի նկատմամբ բազմաթիվ քայլեր ձեռնարկվեցին ՀՀ իշխանությունների կողմից։ Ինչպես հայտնի է՝ մայիսի 19-ին Ավան վարչական շրջանում ավտոմատավոր ոստիկանները տեղազննության համար կանգնեցրել էին գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան՝ ինչ-որ զենք էին փնտրում։ Այնուհետև «Սասնա ծռեր» խումբը՝ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ, Արցախ կատարած ավտոերթի ընթացքում Ասկերանում շրջափակել էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի տունը։ Նրանց նպատակն էր, ըստ լուրերի՝ ինչ-ինչ հայտարարությունների միջոցով սադրանքներ հրահրել, ինչն անհաջողության մատնվեց, քանի որ Բալասանյանը չտրվեց դրանց։

«Զենք փնտրելու» օպերացիան եղավ այն բանից հետո, երբ Բալասանյանը քննադատել էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն Արցախյան հիմնախնդրի հարցով: Շուշիում Վ. Բալասանյանն ի պատասխան լրագրողների հարցերի՝ լրագրողներին ուղղորդել էր դեպի ՀՀ վարչապետը՝ ասելով, որ «վերելակային բանակցություններ» վարողից պետք է հարցնել, թե ինչ է կատարվում, և թե ինչո՞ւ են սահմանին կրակոցները հաճախացել։

Մայիսի 31-ին Բալասանյանը հայտարարեց «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին, ինչը ևս ՀՀ իշխանությունների կողմից խիստ բացասական ընդունվեց։ Բալասանյանը, չնայած այդ ամենին, շարունակում էր հրապարակավ տեսակետներ արտահայտել, որոնցում նա դարձյալ չէր թաքցնում Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և իշխանությունների նկատմամբ ՀՀ իշխանությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ իր խիստ դիրքորոշումները։

Այժմ արդեն Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Բալասանյանի հրաժարականն է ուզում։ Արդյոք Արցախի նախագահ Բակո Սահակյանն ինչպե՞ս կվարվի, հատկապես, եթե Վ. Բալասանյանը Փաշինյանին ցանկալի հրաժարականն ինքնակամ չներկայացնի։ Մեր տեղեկություններով՝ Բալասանյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: