Norway Chess․ Լեւոն Արոնյանի հաղթանակը
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եւ հաղթանակ տարավ կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիայում։
Դասական պարտիայում գրանցվել էր ոչ ոքի։ Արոնյանը վաստակել է 7․5 միավոր եւ ընթացիկ երկրորդ տեղում է՝ առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին զիջելով կես միավոր։
Հունիսի 12-ին կայանալիք 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա չինացի Յանջի Յուի հետ։
Մրցաշարը բաղկացած է 9 տուրից։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին