Զգուշացում. պատգամավորներին հրահանգ է եղել չբացակայել նիստերից՝ անկախ նրանից, թե ինչ գործեր կան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հունիսն ամբողջությամբ ԱԺ պատգամավորների համար հագեցած է լինելու՝ լսումներ, բյուջեի քննարկումներ, հերթական և արտահերթ նիստեր։ Եվ այս հագեցվածությունը պատգամավորների մոտ դժգոհություններ է առաջացրել:
Օրենսդիրի՝ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում դժգոհում են, թե այդ հագեցվածության պատճառով շատ այլ գործեր հետաձգում են։ Խնդիրն այն է, որ վերջին շրջանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից հաճախակի են դարձել բացակայությունները: Խոսքը ոչ միայն խմբակցության նիստերից, այլև շատ հաճախ ԱԺ մշտական հանձնաժողովների, ԱԺ լիագումար նիստերից ևս։
2018թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում ևս գլխադասային հանձնաժողովի պատգամավորներից ոչ բոլորն են ներկա լինում, իսկ եթե լինում են, ապա ոչ բոլորն են ակտիվություն ցուցաբերում։ Եվ պատգամավորները մասնավոր զրույցներում նշում են, թե հրահանգ է եղել չբացակայել՝ անկախ նրանից, թե ինչ գործեր կան, և հարգելի են լինելու միայն գործուղումները։
«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում գրել էր, որ հերթական նիստի վերջին օրը, երբ հոսանքի հետ կապված խնդիրներ էր եղել, կարգավորելուց հետո ընդամենը 22 պատգամավոր էր մնացել դահլիճում, ինչը ևս քննարկման և նկատողության պատճառ է դարձել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն