Ճիշտ ժամանակն է, որ ՀՀ կառավարությունը դիմի Չինաստանին և Huawey-ին․ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է․
«ԱՄՆ-ն պայքարում է չինական Huawey-ի դեմ՝ կանխազգալով 5G տեխնոլոգիաներում վերջինիս անպարտելիությունը։ Արդյունքում` Huawey-ը կորցրել է պայմանագրերն ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Lեհաստանում, Թայվանում և այլ երկրներում։
Ազատ ռեսուրսներ կան։ Կարծում եմ, ճիշտ ժամանակն է, որպեսզի ՀՀ կառավարությունը դիմի Չինաստանին և Huawey-ին` հեռահաղորդակցության ոլորտում 5G տեխնոլոգիաներին անցնելու խնդրանքով։ Այսօր դա էժան է (եթե ոչ ձրի)։ 1-2 տարուց գինը կարող է բարձրանալ 10-20 անգամ»։

















































