Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին 17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվել Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում Դելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում է Հարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. Խամենեի Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակ

Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետՍպասվում են գետերի ջրի ելքերի մեծացումԻրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. BloombergՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին | ՈՒՂԻՂ9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն ՄիքայելյանՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամովՍահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդունԱնգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներԱպրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումըԿլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարարԿաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցությունՀուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Մամուլ

Պուտինի հետ հանդիպումից հետո արված հայտարարությունն արտացոլում է հայ-ռուսական փոխհարաբերության ներկայիս դինամիկան. ՀՀ-ն իրավիճակ է փոխել

«Ժամանակ» թերթը գրում է.

«Փաշինյան-Պուտին հանդիպմանը չի քննարկվել Արցախի հարց: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրեթե կասկած չկա, որ Փաշինյանն ու Պուտինը շոշափել են հարցը, դա չշոշափել անհնարին է, որովհետև Արցախի հարցը ռեգիոնալ ռազմաքաղաքական և տնտեսաքաղաքական համատեքստի առանցքային, բազային գործոններից է: Բնականաբար, հարցն այն է, թե ինչ համատեքստում ու բովանդակության շրջանակում է այն քննարկվել: Եվ հայտարարությունը՝ Պեսկովի մակարդակով, որ Արցախի հարց չի քննարկվել, հուշում է, որ այն չի քննարկվել այսպես ասած՝ «լավրովյան պլանի» կամ «մադրիդյան սկզբունքների» կամ, այլ կերպ ասած՝ «հող հանձնելու» համատեքստում:

Պեսկովի հայտարարությունն ազդակ է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը, առնվազն այս պահի դրությամբ, առնվազն այս պահի օրակարգով արձանագրում է գոյություն ունեցող ստատուս-քվոյի անձեռնմխելիությունը: Եվ դա այն պարագայում, որ հունիսի 1-ին Փաշինյանի ծննդյան տարեդարձի առիթով Պուտինի հեռախոսազանգից երկու օր անց Կրեմլ էր զանգահարել Ալիևը: Պեսկովի հայտարարությունը փաստացի վկայում է, որ ՌԴ նախագահը մերժել է Ալիևին: Ավելին՝ Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ քննարկել են սպառազինության հարցեր: Սանկտ Պետերբուրգում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հարցին, թե ինչ սպառազինության մասին է խոսքը, արդյոք նոր «Իսկանդերների՞», Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Իսիկանդեր» շատ ունենք, և Հայաստանն ուրիշ բան է ուզում: Թե հատկապես ինչ, Հայաստանի վարչապետը չի բարձրաձայնել, սակայն «Իսկանդեր» շատ ունենք» արտահայտությունը հուշում է, որ խոսքն իր, այսպես ասած, ոչ միայն ռազմական, այլ ռազմաքաղաքական ոչ պակաս նշանակությամբ զինատեսակի մասին է, որն ի զորու է բալանս փոխել, կամ նոր բալանս հաստատել:

Իսկ այդ առումով հիշարժան է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ավելի վաղ արած հայտարարություններից մեկը, որ Հայաստանը չի ձգտում բալանս ապահովելու, Հայաստանը ձգտում է առավելության: Հայտնի է, որ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել չորս Սու 30 բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնք ապահովելու են օդային գերակայություն: Նախարարը հայտարարել էր, որ դրանք կմատակարարվեն մինչև 2020 թվական: Կործանիչները գործարանում են, փողն էլ փոխանցված: Դա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է այլ սպառազինության, համենայնդեպս ոչ այդ կործանիչներին: Հնարավոր է, նոր խմբաքանակի, կամ գուցե այլ բնույթի սպառազինության: Տվյալ պարագայում առանցքային է Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարության քաղաքական նշանակությունը: Եվ սա Հայաստանում տեղի ունեցող կամ բորբոքվող ներքաղաքական կրքերի ֆոնին, այդ ֆոնին արձանագրելով նաև բավական էական և պարզ բան՝ դրանք ոչ թե թուլացրել են Հայաստանի դիրքերը արտաքին բանակցությունում և արցախյան հարցում, այլ ավելի ամրացրել, ինչի վկայությունը Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանի արած հայտարարությունն է:

Միաժամանակ, այստեղ, անշուշտ, իրադարձությունների զարգացումը պետք է դիտարկել ներքին և արտաքին փոխկապակցվածության մեջ, ինչի մասին մենք խոսել ենք վերջին օրերին տեղի ունեցած ներքին իրադարձությունների շղթայի վերաբերյալ արված մեր վերլուծություններում և մեկնաբանություններում: Ըստ այդմ, Պուտինի հետ հանդիպումից հետո արված հայտարարությունը արտացոլում է նաև հայ-ռուսական փոխհարաբերության վերափոխման ներկայիս դինամիկան: Իսկ դա ոչ միայն և նույնիսկ մի շարք հանգամանքների բերումով մեզ թույլ տանք ասել՝ ոչ այնքան բուն երկկողմ, այլ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական լայն դիտարկման հարց է, որն էապես փոխկապակցվում է Հայաստանի ռազմաքաղաքական դիմադրունակության համակարգի վերականգնման հետ: Իսկ այդ խնդիրն էլ, իր հերթին, Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի վերաբերյալ իր գնահատականում բարձրաձայնեց վարչապետ Փաշինյանը՝ ասելով, որ այդ հանձնաժողովի նպատակն է ապահովել երկրորդ անգամ նույն իրավիճակում չհայտնվելու երաշխիքներ: Իսկ այդ համատեքստում էլ Փաշինյան-Պուտին հանդիպումն ու դրանից հետո Հայաստանի վարչապետի հայտարարությունը հիմնարար և խորհրդանշական է դառնում այն դերակատարման ֆոնին, որ Ապրիլյան պատերազմում ունեցել է Ռուսաստանը, որն այդ ժամանակ հզոր սպառազինություն էր Ադրբեջանին տրամադրում՝ միլիարդավոր դոլարների: Այժմ Հայաստանն իրավիճակ է փոխել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: