Մեր երկրում ամեն տեղ կարելի է գնալ հեծանվով. Փաշինյանը զբոսաշրջիկներին հրավիրեց Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանում հեծանիվների՝ իբրև փոխադրամիջոցների, տարածվածությանը: Նա ընդգծեց՝ հեծանիվն առողջ ապրելակերպի կարևոր մաս է, ապա հույս հայտնեց, որ Հայաստանի ավելի ու ավելի շատ քաղաքացիներ այն կընտրեն իբրև փոխադրամիջոց:
ՀՀ վարչապետն ասաց՝ տեղյակ է, որ Երևանի քաղաքապետարանը հեծանվուղու ստեղծման գաղափար ունի, ապա ընդգծեց՝ Հայաստանում էկոտուրիզմը լայնորեն տարածվում է: Դիմելով զբոսաշրջիկներին՝ Փաշինյանը նրանց հրավիրեց գալ Հայաստան:
«Մեր երկրում ամեն տեղ կարելի է գնալ հեծանվով»,- ասաց նա:

















































