Որտե՞ղ է «Հայկական ռադիո»-ն. հարց՝ Փաշինյանին
Հայաստանը խորհրդային շրջանում հայտնի էր հայկական կոնյակով և «Հայկական ռադիոյի» հումորներով: Ո՞ւր է անհետացել այժմ «Հայկական ռադիոն»: Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցով դիմեց տեղի լրագրողներից մեկը:
«Ես վերջերս այցելեցի ռադիո՝ Հայկական ռադիոյի օրվա առթիվ, ասացի, որ «Հայկական ռադիոն» ժամանակին շատ հայտնի էր իր անեկդոտներով, հումորներով: Ցավոք, այդ ավանդույթն ընդհատվել է, պետք է աշխատել, որ այն լուրջ բրենդ դառնա»,- ասաց նա:

















































