Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին 17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվել Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում Դելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում է Հարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. Խամենեի Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակ

Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետՍպասվում են գետերի ջրի ելքերի մեծացումԻրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. BloombergՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին | ՈՒՂԻՂ9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն ՄիքայելյանՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամովՍահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդունԱնգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներԱպրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումըԿլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարարԿաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցությունՀուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Հայաստան

«Աշխատավարձով ոչ ոք չի կարող Հայաստանում հարստանալ, հարստանում են կա՛մ բիզնեսով, կա՛մ կոռուպցիայով». Արման Եղոյան

 212 հազար մարդ 150 հազարից մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձ է ստանում: Որպես եկամտահարկ հիմա վճարում է 28%: 2 մլն-ից ավելի ստացող փոքրաթիվ մարդիկ՝ 1200 մարդ ստանում է 36 տոկոս: Կառավարությունն առաջարկում է համահարթեցնել: Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել առ այն, որ կառավարությունն աջակցում է հարուստներին՝ բարձր աշխատավարձ ստացողներին, իսկ մինչեւ 150 հազար դրամ ստացողները սրանից ոչինչ չեն ստանում:

ԱԺ-ում Նոր Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի դիտարկմամբ՝ մինչեւ 800 հազար դրամ ստացողները սովորական աշխատավարձով ապրող մարդիկ են, որ իրենց ընտանիքն են պահում, առօրյա ծախսեր են անում ու հիմնականում գնումներ են անում մեր երկրում. «Էլի դա պտտվում է շրջհարկի, շահութահարկի տեսքով էլի գնում է պետբյուջե: 800 հազարից ավելի աշխատավարձ ստացողների թիվը մոտ 5-6 հազար մարդ է, այսինքն, 205 հազար մարդ Հայաստանում ստանում է 800 հազարից ավելի քիչ աշխատավարձ, 205 հազարն օգտվելու է այս փոփոխությունից: Մենք այսօր խոսում ենք սոցիալական արդարությունից, ասում են՝ դասակարգային պայքար: Եկեք նայենք, օրինակ, 150 հազար ստացողին ու 250 հազար ստացողին, նրանք տարբե՞ր դասակարգերի մարդիկ են, այսինքն, 250 հազար ստացողը հարուստն է, 150 հազար ստացողը աղքա՞տն է: Չէ, նույնն է: Հաճախ նույն ընտանիքի անդամներ են՝ նույն ընտանեկան բյուջեով: Ովքե՞ր են էս մարդիկ, սովորական աշխատողներ, ում աշխատավարձն աճելու է 5%-ով: Պետությունն ասում է՝ եղբայր, էս 5%-ը պահիր, ծախսիր քո ընտանիքի ծախսերի վրա»:

Եղոյանն ասաց, որ սեղմված գազի, բենզինի հետ կապված մտահոգություններ ունի, որովհետեւ այդ ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացման հաշվին է փակվելու եկամտահարկի ճեղքը. «Եկեք հակառակ կողմից մոտենանք՝ մենք էդ 1 մլրդ-ը չե՞նք կարող հարկային վարչարարությամբ հավաքել: Մենք ի՞նչ մեսիջ ենք հղում էդ մարդկանց, ինչի՞ հնարավոր չի թողել նույնը վառելիքի, բենզինի, դիզելի հարցով: Ծխախոտի եւ ոգելից խմիչքի հետ կապված խնդիր չեմ տեսնում: Գույքահարկի հարցը լուծված չի: Եթե ուզում ենք անդրադառնալ դասակարգային խնդիրներին, պետք է նայենք մարդու գույքին, ոչ թե աշխատավարձին: Աշխատավարձով ոչ ոք չի հարստանա՝ ուզում է 1 մլն ստանա, ուզում է՝ 2 մլն: Աշխատավարձով ոչ ոք չի կարող Հայաստանում հարստանալ, հարստանում են կա՛մ բիզնեսով, կա՛մ կոռուպցիայով: Հիմա կոռուպցիայով զբաղվողներով զբաղվում են, մնաց բիզնեսը: Մոնումենտում եռահարկ առանձնատուն ունեցող մարդը շատ տրամաբանորեն, սոցիալական արդարության նկատառումներից ելնելով, պետք է մուծի ավելի շատ գույքահարկ, քան նույն Մոնումենտում հարեւանությամբ թեկուզ 3 սենյականոց բնակարանի համար: Մանրամասն քաղաքը պետք է քարտեզագրվի՝ փողոց առ փողոց, գույք առ գույք: Այն մարդիկ, ովքեր իրենց կարող են թույլ տալ ճոխություններ, խնդրեմ՝ ճոխության հարկ»: