Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ 20-25 մ/վ հարավարեւելյան պոռթկուն քամու ուղեկցությամբ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին մի փոքր էլ կնվազի։ Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամու ուժգնացմամբ մինչեւ 15-20 մ/վ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +26+29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,
Տավուշում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +24+29,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +28+31,
Արարատում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+25,
Արցախում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +26+29։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն