Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին 17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվել Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում Դելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում է Հարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. Խամենեի Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակ

Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետՍպասվում են գետերի ջրի ելքերի մեծացումԻրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. BloombergՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին | ՈՒՂԻՂ9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն ՄիքայելյանՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամովՍահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդունԱնգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներԱպրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումըԿլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարարԿաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները կստանան ֆինանսական աջակցությունՀուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Հայաստան

Կապ չունի՝ ես կլինեմ պետական, թե ոչ պետական ծառայող, ես այս ոլորտից կլինեմ անբաժան․ ՊԵԿ նախագահը՝ հրաժարականի մասին

«Ես չեմ հավակնում ասել, որ համահարթ հարկման տարբերակն ամենալավն է, բայց հանրությանը պետք է նաև շատ կարևոր բան ասենք, որ անձի պրոգրեսիվ հարկման տեսլականը պետք է նայեք եկամուտների և գույքի միասնական հարկման տեսանկյունից: Նեգատիվ էֆեկտը կամ համահարթեցման հետ կապված սոցիալական անարդարության էֆեկտը հարթվում է գույքային հարկի պրոգրեսիվ համակարգի ներմուծմամբ»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ինչ տեսակետ ունի համահարթ հարկման մեխանիզմի ներդրման դեմ բողոքի ակցիաների վերաբերյալ։

«Որպես ՊԵԿ նախագահ՝ ես ձեռնպահ կմնամ համահարթ տոկոսադրույքի վերաբերյալ ինչ-որ բան հայտնելուց, ճիշտ զրուցակից չեմ։ Պեկ-ը իրականացնում է հարկային վարչարարություն այն գործիքով, որը կտրամադրվի իրեն: Համահարթ տոկոսադրույքի վերաբերյալ ես կարող եմ միայն որպես տնտեսագետ իմ կարծիքը հայտնել։ Դժգոհությունները կայանում են նրան, որ հարկման, այսպես ասած, հավասարաչափ սկզբունքը չի պահպանվում, այսինքն՝ ավելի մեծ եկամուտ ստացողը և ավելի նվազ եկամուտ ստացող նույն դրույքաչափով են հարկվում:

Այդտեղ կա սոցիալական անարդարություն՝ կիսում եմ այդ տեսակետը, բայց ամբողջ աշխարհում կա 3 տեսակ: Երբ որ դու սահմանում ես համահարթ 1 տոկոս, ոչ թե սանդղակ, սահմանում ես նաև չհարկվող շեմ և ըստ էության, պահում ես փոքր եկամուտ ստացողին ավելի քիչ հարկելու գաղափարը: Կա, որ շեմ չկա, կա ուղղակի սանդղակ, ինչը էսօր մենք ունենք: Մյուսը՝ սանդղակի հետ միասին կա նաև շեմ։ Երեք տարբերակներից բոլորը քննարկվել են կառավարությունում, քննարկումների արդյունքում ընդունվել է այն տարբերակը, որը ներկայացվել է ԱԺ-ին»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով հարցին՝ համահարթեցման արդյունքում առաջացող բյուջեի պակասուրդը ինչպե՞ս են լրացնելու, Դավիթ Անանյանն արձագանքեց․ «17-19 մլրդ է գնահատված պակասելու չափը: Այդ տարբեր տարբերակներից ընտրվել է այն, որն ավելի նվազ ազդեցություն ունի պետական բյուջեի համար»։

Անանյանն ընդգծեց, որ գույքային հարկով հնարավոր չի լինի լրացնել պակասուրդը, պետք է խնդրի լուծումը պետական աջակցության համատեքստում դիտարկել. պակասուրդը կատարվելի է լինելու, ուղղակի հարկման բեռի ավելացմամբ չեզոքացվելու է մի մասը։

Անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյո՞ք ֆինասների նախարարի հետ հարկային փոփոխությունների շուրջ հակասությունների արդյունքում է իր եղբայրը՝ Մհեր Անանյանը կորցրել աշխատանքը, ով զբաղեցնում էր ֆինանսների նախարարության Գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնը, Դավիթ Անանյանն ասաց․ «Հակասություն բառը չէի օգտագործի: Կա ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության միջև մշտնջենական պայքարը, ինչը նորմալ է: Իմ եղբայրը աշխատանքը չի կորցրել, էն անձնավորությունը չի, որ ինչ-որ բան կորցնի: Իմ եղբայրը կունենա աշխատանք՝ իրեն ավելի վայել կամ արժանավայել»։

Անդրադառնալով իր հրաժարականի մասին հրապարկումներին, ՊԵԿ նախագահն ասաց, որ այդ լուրերն առաջին անգամ լրագրողներից է լսում:

«Դա այս պետական շինարարության ամբողջ գործընթացի մեջ ամենաոչէական հարցն է, որ տալիս եք։ Մի բան կարող եմ ձեզ վստահեցնել՝ իմ մասնագիտությունը չեմ կորցնի։ Կապ չունի՝ ես կլինեմ պետական, թե ոչ պետական ծառայող, ես այս ոլորտից կլինեմ անբաժան, ձեր հարցը շատ անէական է»,-եզրափակեց նա։