Խիստ դժվար կլինի Հայաստանում որոշել ստվերային տնտեսության չափը. ՊԵԿ
Տնտեսությունում «ստվերը» միշտ առկա կլինի, բայց այն պետք է վերահսկողության տակ լինի։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ խորհրդարանի Տնտեսական հարցերի եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 7-ին ասել է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Եվ թեեւ, ըստ նրա, տնտեսագետները կարող են սրան չհամաձայնել, բայց ստվերային տնտեսության չափը, խելամիտ սահմաններում, կազմում է 15-17 տոկոս։ Անանյանը նշել է, որ տնտեսագետներն ակնկալում են ստվերի ավելի պակաս մակարդակ, բայց նա կարծում է, որ ստվերը 15-17 տոկոսի սահմաններում լիովին կարելի է վերահսկել, եթե դրա համար կան լիարժեք գնահատման գործիքներ։
Նրա խոսքով՝ այժմ ՊԵԿ-ում ներդրվում է էլեկտրոնային մեխանիզմ համապատասխան գնահատում իրականացնելու համար։ «Ներկա պահին Ազգային վիճակագրական ծառայությունը վկայում է այն մասին, որ ստվերը կազմում է 22-25 տոկոս։ Բայց իրականում ինձ հայտնի չէ, թե ինչ տոկոս է կազմում մեզ մոտ ստվերը։ Ոչ ոք այդ մասին չգիտի։ Կհարցնեք՝ ինչո՞ւ։ Որովհետեւ ստվերի հաշվարկի մեթոդաբանություն պարզապես չկա»,- ասաց ՊԵԿ նախագահը։ Միեւնույն ժամանակ, ՊԵԿ նախագահը նշեց, որ իրենք որոշ պատկերացումներ ունեն ստվերի չափերի մասին յուրաքանչյուր առանձին վերցրած ճյուղում, եւ, որպեսզի այն փոքրացվի, իրենք սովորաբար խմդիրները լուծում են այս կամ այն ոլորտում աշխատող խոշոր կազմակերպությունների հետ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim