Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին 17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվել Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում Դելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում է Հարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. Խամենեի Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակ

Կոնգոյի բուժման կենտրոնից 6 էբոլայով հիվանդ է փախել. ԶԼՄ-ներՄայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումԱլեքսան Ալեքսանյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Ջերմուկի դիրքերի հանձնման մասին հայտարարության վերաբերյալԵրեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ
Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում
Իրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. BloombergՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին | ՈՒՂԻՂ9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն ՄիքայելյանՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամովՍահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդունԱնգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներԱպրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը
Հայաստան

«Հայտնաբերել եմ «սևազգեստների». Խաժակյանն ահազանգում է, որ ոստիկանները հարբած ծեծել են իր մերձավորին եւ կոտրել քիթը

Հայտնաբերել եմ «սևազգեստների». Հաղորդում եմ տալիս հանցագործության մասին և դիմում ոստիկանապետին։ Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերն այսպես է վերնագրել ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նրա խոսքով միջադեպ է տեղին ունեցել իր մերձավորներից մեկի հետ, երբ ուշ երեկոյան իր վարձակալած տարածքի դուռը կողպելիս, մոտեցել են երկու անձինք՝ հարբած վիճակում եւ սկսել վիճաբանության բռնվել. «Հարբած մոտեցել են, հարցրել են, ինչ ես անում, դու ով ես, էս տարածքն ես ուզում թալանել: Մերձավորս բացատրել է, որ իր վարձակալած տարածքն է, ասել է՝ ումից է վարձակալել, հետո հարցրել է, թե դուք ով եք: Այս երկու հարբած անձինք ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, որից հետո մերձավորս երկար ժամանակ ստիպված է եղել նրանցից պահանջել վկայականը։ Քիչ անց նա ներկայացրել է իր վկայականը, նա եղել է ոստիկան, որից հետո հարվածելով, քաշքշելով իրեն նստեցրել են ավտոմեքենան եւ տարել ոստիկանության բաժին»,– ասել է Խաժակյանը։


Նա հավելել է, որ բաժնի դիմաց եւ ճանապարհին եւս նրան հարվածել են, որի հետեւանքով կոտրվածք է ստացել դեմքի շրջանում. «Երբ հասել են ոստիկանության բաժանմունքի դիմաց, միացել են եւս մի քանի ոստիկաններ եւ նրանք եւս շարունակել են հարվածներ հասցնել նրան: Այնուհետեւ մոտեցել է մեկ այլ ոստիկան, ով ճանաչել է եւ հասկացել, որ այդ մարդն այդ տարածքի տիրպետողն է, նրան բաց են թողել: Կա նաեւ հիվանդանոցում տրված թուղթը, որը հավաստում է, որ այդ ընթացքում նա քթի շրջանում վնասվածք է ստացել: Այսինքն այդ «սեւազգեստ» մարդիկ եղել են ոստիկաններ եւ հարբած վիճակում փաստորեն քաղաքացուն տարել, ծեծել են»,-ընդգծել է Խաժակյանը:

Նա հարց է բարձրացնում,. «Այսպե՞ս է կատարվում վարչապետի հորդորը: Եթե մեկը մատով կպչում է ոստիկանին, միանգամից քրեական գործ է հարուցվում: Ես դիմում եմ ոստիկանապետ Օսիպյանին եւ այն բոլոր ոստիկանները, որոնք ներգրավված են եղել դրանում, պետք է այսօր կալանավորվեն եւ առաջիկայում ազատվեն աշխատանքից: Թող գնան պարզեն, ձայնագրությունները կան: Հուսով եմ ոստիկանության շենքի դիմաց տեսանկարահանում իրականացվել է: Մենք եւս փաստեր ունենք, որ կտրամադրենք: Բոլորը պետք է անխտիր պատիժ կրեն: Ակնկալում եմ, որ նրանց վրա գույնզգույն բաբոչկաներ կախվեն եւ իրենց պատիժը կրեն»,-հայտարարել է «Լույսի»-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ գնում է ոստիկանություն անձամբ ճանաչելու այդ ոստիկաններին: