Աղբահանության կոլապս չկա․ Երևանի փոխքաղաքապետ
Երևանում աղբահանության կոլապս չկա, կա անբավարար վիճակ և այդ դրա պատճառը «Սանիթեք» ընկերությունն է, որի հետ կնքվել է մոնոպոլ պայմանագիր, և ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները, 5-6 տարի առաջ կնքված պայմանագրի որակը և կատարած աշխատանքները բոլորվին իրար չեն համապատասխանում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ արձագանքելով աղբահանության հետ կապված բնակիչների դժգոհություններին։
«Պայմանագրային որևէ փոփոխություն չի կարող լինել, որովհետև դա իմպերատիվ պայմանագիր է, միջազգային ընկերության հետ կնքված պայմանագիր է, վերանայումներ այնտեղ նախատեսված չեն»,-նշեց նա։
Փոխքաղաքապետը չբացառեց ժամանակից շուտ պայմանագրի չեղարկումը, նաև ընդգծեց, որ կամ կլուծարեն պայմանագիրը, կամ կգնան աղբահանության ոլորտում աշխատանքի բարելավմանը այդ ընկերության կողմից։
«Զբոսաշրջային ժամանակահատվածի հետ կապված նշեմ, որ բավական մեծ ուժեր են կենտրոնացել այն հատվածների վրա, որտեղ զբոսաշրջային հոսքը նկատելի է և շատ է։ Ինչ վերբերում է առհասարակ աղբահանության համար ներգրավված միջոցներին, ապա գիտեք, որ քաղաքապետարանը ձևավորեց սանմաքրման և աղբահանության բյուջետային հիմնարկ, որը իրականացնելու է աղբահանության աշխատանքներ, որովհետև բացի այն, որ պայմանագիր կա, կա նաև օրենսդրություն, որը հստակ ֆիքսում է որպես քաղաքապետարանի սեփական լիազորություն»,– ասաց նա։
Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն 5 միավոր տեխնիկա ներկրել են և ևս 29 միավոր տեխնիկայի ներկրմանը սպասում են. մրցույթները կայացած են, շուտով կլինեն Երևանում, և «բնակիչները վիճակի կտրուկ բարելավումը կնկատեն»։
Փոխքաղաքապետը մանրամասնեց, որ կան այլ ընկերություններ ևս, որոնք ցանկանում են աղբահանություն իրականացնել, բայց քանի, որ «Սանիթեքի» հետ պայմանագիրը մոնոպոլային է, 2-րդ օպերատոր ներգրավելու հնարավորություն քաղաքապետրանը չունի։
Հայկ Սարգսյանը նաև ընդգծեց, որ եթե որոշվի, որ «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարում են, և եթե ընկերությունը որոշի միջազգային արբիտրաժում վիճարկել իր իրավունքները, ապա այլ ընկերության ներգրավումը սահուն չի լինի, խնդիրներ կառաջանան, ինչը թույլ չեն տա, քանի որ ձևավորում են քաղաքապետարանի տեխնիկայի պարկը, սեփական ընկերությունը և պատրաստ են ինքնուրույն իրականացնել այդ լիազորությունները։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim