Սանկտ Պետերբուրգում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացումը ու նշել, որ այդ բնագավառը ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից մեկն է:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է տնտեսության կաուցվածքում լոկոմոտիվ դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտը ու այդ նպատակով գործադիրն իր գործիքակազմերով անելու է ամեն ինչ` խթանելու ոլորտի զարգացումը:
Վարչապետն Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երևանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և իսրայելական ընկերություններին հրավիրել մասնակցելու այդ կարևորագույն միջոցառմանը:
Ահարոն Ահարոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման և իսրայելական ընկերություններին երևանյան կոնգրեսին մասնակցելու հրավերի համար: Նա նշել է ՏՏ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման մեծ ներուժը և այդ առումով կարևորել մասնավոր հատվածների միջև փոխգործակցությունն ու կապերի ընդլայնումը:
Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի խոսքով` բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-իսրայելական գործակցությունը կարող է ունենալ մեծ հեռանկարներ և հավելել, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է Հայաստանի հետ կապերի զարգացմամբ ու ամրապնդմամբ:
Ահարոն Ահարոնը վստահություն է հայտնել, որ երևանյան կոնգրեսին իր մասնակցությունը կունենան իսրայելական տարբեր ընկերությունները: Նա նշել է, որ 1971 թվականից սկսած պետությունը մեծ ուշադրություն է դարձրել տեխնոլոգիական ոլորտին և ներկայացրել այն քայլերը, որոնք նպաստել են բնագավառի զարգացմանը:
Փոխգործակցության առումով Ահարոն Ահարոնն առաջարկել է դիտարկել Հայաստանում իսրայելական ՏՏ ոլորտի ներկայացուցչության ստեղծումը և միջպետական պայմանագրի ստորագրումը:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի առաջարկները և կարևորել այդ ուղղությամբ առաջիկայում գործնական քայլեր իրականացումը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim