Վալերի Օսիպյանը կարգադրել է խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից
ՀՀ ոստիկանությունում այսօր՝ հունիսի 6-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների պետեր, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ:
ՀՀ ոստիկանության պետը ներկայացրել է այսօր կառավարության նիստի ընթացքում ուժային կառույցներին ուղղված հանձնարարականները:
Վալերիյ Օսիպյանը կարգադրել է օրենքի սահմաններում խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին և ոստիկանների օրինական պահանջները չկատարողներին ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից:
Խոսվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր ու չարամտորեն խախտող վարորդների մասին: Բոլոր օրինախախտները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: Եթե նման վարորդների արարքներում նկատվեն խուլիգանության հատկանիշներ, բերման կենթարկվեն ոստիկանության բաժիններ ու կնախապատրաստվեն նյութեր:
Ժամը 23-ից հետո ոստիկանության կողմից կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր կոշտ միջոցները՝ լռության կանոնների խախտման դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումներին՝ նշելով, որ տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս ցածր ցուցանիշներ գրանցած բաժիններում կկատարվեն կադրային փոփոխություններ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim