Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին 17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվել Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում Դելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում է Հարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. Խամենեի Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակ

8 նիշից բաղկացած գրեթե ցանկացած գաղտնաբառ կարելի է կոտրել մեկ օրումԿոնգոյի բուժման կենտրոնից 6 էբոլայով հիվանդ է փախել. ԶԼՄ-ներՄայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումԱլեքսան Ալեքսանյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Ջերմուկի դիրքերի հանձնման մասին հայտարարության վերաբերյալԵրեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ
Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում
Իրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. BloombergՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին | ՈՒՂԻՂ9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն ՄիքայելյանՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամովՍահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդունԱնգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներԱպրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
Հայաստան

Սոցցանցերում անհանդուրժողականությունը, վիրավորանքը վտանգավոր աստիճանի են հասել․ Արման Թաթոյան

Առհասարակ բռնության ցանկացած դրսևորում, կոչ, քարոզ և այլն ինձ համար խիստ անընդունելի ու դատապարտելի երևույթներ են։ Այսօր ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ նման տեսակետ հայտնեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի, հետագայում ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի միջադեպերի հետ կապված։

Արման Թաթոյանի գնահատմամբ՝ պետությունը նման իրավիճակներին պետք է շատ խիստ ու ժամանակին գնահատական տա։

«Կառավարության նիստում հնչեց այդ հարցը, վարչապետն էլ բարձրաձայնեց խնդիրը, ես էլ նշեցի, որ կարևորում եմ պետության կողմից ժամանակին տրված գնահատականը։ Գիտեմ, որ իրավապահ մարմիններում այս գործերի վերաբերյալ վարույթներ կան հարուցված։ Հրանտ Մարգարյանի և մյուս գործերով պետք է լրացուցիչ հարցումներ ուղարկենք, որ հասկանանք, թե իրավապահ մարմինների կողմից բացահայտված հանգամանքներն ինչին էին վերաբերում»,- ասաց նա՝ հավելելով, որ սրա հետ մեկտեղ պետք է պաշտպանվեն խոսքի ազատության իրավունքը։

Սակայն Բագրատյանին նաև հետաքրքրում էր, թե ՄԻՊ-ը կոնկրետ ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի կանխարգելվի բռնության դեպքերը։ Ի պատասխան պատգամավորի՝ Արման Թաթոյանը նշեց, որ միջոցառումները տարբեր են։ Թաթոյանի խոսքով՝ իրենք շատ պահանջկոտ են նաև իրավապահ համակարգի նակատմամբ։

«Եթե խոսեմ շատ ավելի լայն իմաստով, ապա կան իրազեկման լայնածավալ աշխատանքներ։ Կարծում եմ՝ այսօրվա բռնության դեպքերին ազդում է սոցիալական ցանցերում առկա լարված ֆոնը, իրականում, շատ մեծ է անհանդուրժողականությունը, անթույլատրելի է, ավելին՝ վտանգավորության աստիճանի բարձր է վիրավորանքը։ Մենք նաև մեր լրագրող գործընկերների հետ ենք աշխատում, որ վիրավորական մեկնաբանություններ հեռացնեն, որ այնպիսի վերնագրեր ընտրվեն, որը շատ էմոցիաներ չառաջացնի և այլն»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան էլ խոսեց որպես նախկին լրագրող։

«Մեր լրատվամիջոցներն ուղղակի հնարավորինս կոռեկտ են, իսկ ատելության քարոզը սփռված է սոցիալական ցանցերում։ Որպես ԵԽԽՎ պատվիրակ՝ պետք է նշեմ, որ վերջին նիստերին վեհաժողովում քննարկվում է սոցիալական ցանցերում ատելության, բռնության քարոզն օրենսդրորեն կարգավորելու հարցը»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։