Գործարար Արտակ Սարգսյանը ոստիկանությունում բացատրություն է տվել
NEWS.am–ի տեղեկություններով՝ գործարար Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ոստիկանությունում բացատրություն է տվել երեկ գիշերը «Terrazza» ռեստորանի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ և հերքել իր մասնակցությունը միջադեպին։
Նա նշել է, որ առնչություն չունի միջադեպի հետ, պարզապես նույն տարածքում է գտնվել։
Ոստիկանությունից հայտնեցին, որ միջադեպից հետո մի քանի անձինք ներկայացվել են ոստիկանություն և բացատրություն տվել։ Ոստիկանությունից ոչ հերքեցին և ոչ էլ հաստատեցին Արտակ Սարգսյանի կողմից բացատրություն տալու տեղեկությունը։
Դեպքի հանգամանքները պարզվում են, Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ երեկ «Փաստինֆոն» գրել էր, որ կեսգիշերին Իսահակյան փողոցում գտնվող«Terrazza» ռեստորանի տարածքում միջադեպ է տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim