Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին 17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվել Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում Դելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում է Հարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. Խամենեի Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակ

Կոնգոյի բուժման կենտրոնից 6 էբոլայով հիվանդ է փախել. ԶԼՄ-ներՄայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումԱլեքսան Ալեքսանյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Ջերմուկի դիրքերի հանձնման մասին հայտարարության վերաբերյալԵրեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ
Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում
Իրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. BloombergՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին | ՈՒՂԻՂ9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն ՄիքայելյանՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամովՍահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդունԱնգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներԱպրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ ԼուվրումԹիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանԵրևանում առաջին անգամ տեղի է ունեցել ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը
Մամուլ

«Սա­մա­սու­դի» վտանգ­ները. էսկալացիան ավելի է խորանալու, եթե իշխանությունը չդադարեցնի իր «բարիկադային» քաղաքականությունը

«Փաստը» գրում է. «Մեզ համար մեծագույն խնդիրներից մեկը եղել և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը. երեկ ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկին իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես կարծում եմ, որ ՀՀ-ում հենց այդպիսի միջավայր է ձևավորված: ՀՀ-ն բռնությունից զերծ երկիր է, մենք պետք է ինստիտուցիոնալ առումով ձևավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականը և բռնության այն քարոզը, որ տեղ ունի ՀՀ-ում, դա, իմ գնահատմամբ, լուսանցքային երևույթներ են, հետցնցումային երևույթներ են և որևէ կասկած չկա, որ բռնություն քարոզող և բռնությամբ գործող ուժերը և անձինք, անկախ նրանից՝ իշխանության համակիրներն են, թե ընդդիմության, դուրս են մղվելու ՀՀ հանրային և քաղաքական կյանքից: Իհարկե, եթե դուրսմղման պրոցեսը տեղի կունենա հանրային պրոցեսների արդյունքում, դա այլ պատմություն է, իսկ եթե պետք է իրավապահ մարմիններն արձագանքեն դրան, դա բոլորովին այլ գործընթաց է»,-ընդգծել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքի այս հատվածը միանգամայն համարժեք է, ու կարծում եմ՝ դրա տակ պատրաստ է ստորագրել Հայաստանի ցանկացած բանական քաղաքացի, այլ խնդիր է, որ վարչապետի շեշտադրումները միանգամայն փոխվել են խորհրդարանական քննարկումներից հետո, երբ նա պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս դեպքում՝ Փաշինյանը սելեկտիվ գնահատական է տվել՝ կենտրոնանալով միայն ՀՅԴ-ի վրա ու ըստ էության ակնարկելով, որ ավանդական կուսակցությունը կոլեկտիվ պատասխանատվություն է կրում ՀԱԿ ակտիվիստի ծեծի համար։ Այս պարագայում նույնպես գուցե խնդիր չառաջանար, եթե Փաշինյանը ընտրողական վերաբերմունք չցուցաբերեր ու դատապարտեր բոլոր այն ուժերին, որոնց սադրիչ գործողություններն, ըստ էության, պրովոկացրին ՀՅԴ երեկվա անընդունելի ակցիան։

Խոսքը վարչապետի համակիրների հանրահավաքի մասին է, որտեղ հնչել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը ցխելու» կոչեր, ինչպես նաև՝ Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպի։ Սակայն ամենաարտառոցն այն է, որ երեկ ոստիկանությունը հայտարարել է, թե մերժվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների ու Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպի փաստերով քրեական գործերի հարուցումը։

Այս փաստը «նրբանկատորեն» շրջանցվեց Փաշինյանի կողմից, ինչի հետևանքով նրա խոսքը, բռնությունը դատապարտող հայտարարությունները կորցնում են օբյեկտիվությունը։

Եթե իրավապահ մարմինները իրենց բարձրության վրա չեն կամ քաղաքական իշխանության պատվերով չնկատելու են տալիս հեղափոխության կողմնակիցների բռնության կոչերը կամ անօրինական գործողություններն, ապա լայն հնարավորություն են բացում, այսպես կոչված, «ինքնադատաստանի» համար։ Գլոբալ առումով՝ բռնությունից զուրկ չի կարող լինել որևէ հասարակություն, որն անընդհատ ու հետևողականորեն «տեսակավորվում» է իշխանության կողմից։ Երբ երկրի ներսում անընդհատ տեղի է ունենում «թշնամու» փնտրտուք, ապա փոխադարձ բռնություններն անխուսափելի են։ Այդ մասին գրել եմ դեռ ամիսներ առաջ, երբ ահազանգում էի մեր հեղափոխության «ուկրաինացման» վտանգի մասին։ Վերջին օրերի իրադարձությունները միայն հաստատում են այդ կանխատեսման ճշմարտացիությունը, ու էսկալացիան ավելի է խորանալու, եթե իշխանությունը չդադարեցնի իր «բարիկադային» քաղաքականությունը, սելեկտիվ վերաբերմունքը, երկակի ստանդարտների կիրառումը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: