Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին 17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվել Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում Դելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում է Հարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. Խամենեի Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակ

WP. ճյուղի առաջնորդները համոզել են Թրամփին՝ չստորագրել ԱԲ-ի մասին հրամանագիրը8 նիշից բաղկացած գրեթե ցանկացած գաղտնաբառ կարելի է կոտրել մեկ օրումԿոնգոյի բուժման կենտրոնից 6 էբոլայով հիվանդ է փախել. ԶԼՄ-ներՄայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումԱլեքսան Ալեքսանյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Ջերմուկի դիրքերի հանձնման մասին հայտարարության վերաբերյալԵրեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ
Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում
Իրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. BloombergՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին | ՈՒՂԻՂ9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն ՄիքայելյանՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամովՍահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՈստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդունԱնգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներԱպրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿԿստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարանՏուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասինՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվումԲնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀՍտորագրվել է բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիրՄասկը կարող է տրիլիոնատեր դառնալԳինին այն վայրի արտացոլումն է, որտեղ աճել է խաղողը«Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբԴանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր ակումբի համարԱՄՆ-ը Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրել ինքնաթիռների խոցման գործով«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանումՀայաստանի պատմության թանգարանը՝ Լուվրում
Մամուլ

Վերջապես ո՞ւմ թեկնածուն է Վահե Գրիգորյանը, ով «պետք է տնօրինի մեր դատաիրավական համակարգը»

«Փաստ» թերթը գրում է.

«Բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում ՍԴ անդամի թեկնածության հետ կապված գործընթացներում: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնի համար արդեն երկրորդ անգամ առաջարկել է Վահե Գրիգորյանի անունը, ում թեկնածությունը 2018ին հանրապետական մեծամասնություն ունեցող ԱԺ-ն մեկ անգամ մերժել էր: Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ հանրային լուրջ դիսկուրս ծավալվեց՝ հիմնականում բացասական երանգավորմամբ:

Ահա այս առիթով իշխանության ներկայացուցիչները՝ հանձին վարչապետի, բավականին հետաքրքիր տակտիկա են որդեգրել. նրանք առաջ են քաշում այն թեզը, որ Գրիգորյանը ոչ թե իրենց, այսինքն՝ «Քաղպայմանագրի» կամ «Իմ քայլի», այլ հենց նախագահի թեկնածուն է: Երեկ փաստացի այս մասին բացահայտ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Սա հետաքրքիր է այն առումով, որ նման կերպ նախ փորձ է արվում «սվաղել» այն թեման, որ նախագահի եւ վարչապետի միջեւ առկա է լուրջ տարաձայնություն:


Մյուս կողմից՝ սրանով փորձ է արվել ապաքաղաքականացնել, «ապաքաղպայմանագրացնել» ՍԴ ապագա դատավորին, թեպետ ակնհայտ է, որ Գրիգորյանի հարցում շահագրգիռ են հենց իշխանությունները: Այս ամենը հիշեցնում է նախորդ իշխանությունների այն գործելաոճը, երբ մի անհատի կամ իրենց քաղաքական շահերի համար հատուկ օրենսդրական փոփոխություններ էին անում, որպեսզի ամեն ինչ լինի «օրենքի տառին համապատասխան». թեման այնքան էին «ծամծմում», մինչեւ իրենց ցանկալի արդյունքին հասնեն:

Ի դեպ, չափազանց ուշագրավ էր ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի երեկվա հայտարարությունը, թե Վահե Գրիգորյանի տեսակը պետք է տնօրինի մեր դատաիրավական համակարգը: Հնարավոր է, որ սա ուղղակի հաստատումն է օրեր առաջվա մեր այն տեղեկության, որ հաջորդ «սերիաներում» իշխանությունները փորձելու են ճնշում գործադրել Հրայր Թովմասյանի վրա, որպեսզի նա հրաժարական տա, ու հնարավոր լինի Վահե Գրիգորյանին «կարգել» ՍԴ նախագահ: Առաջին քայլերն իշխանություններն արդեն սկսել են. երեկ մի քանի հոգի հավաքվել էին ՍԴ առջեւ ու պահանջում էին Թովմասյանի հրաժարականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում