Զաքիր Հասանովը դարձյալ «փախել է» Դավիթ Տոնոյանից
Անապայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների միջև կայացած հանդիպման շրջանակներում համաձայնեցվել է մինչև 2025 թվականը համագործակցելու պլանը:
Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ավանդական դարձած համատեղ լուսանկարվելու ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, չխախտելով «ավանդույթը», այս անգամ էլ բավականին մեծ հեռավորության վրա է կանգնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից:
Հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարություններով են հանդես եկել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հարցի կարգավորման ֆոնին:

















































