ԱԱԾ-ից անհետացած նյութերի հարցով աշխատանքները առաջիկայում կավարտվեն. Վանեցյան
«Մարտի 1»-ի գործը գտնվում է ՀՔԾ վարույթում, ՀՔԾ-ն արդեն տարածել է հաղորդագրություն, որից ավել բան ես ասել չեմ կարող: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով փաստին, որ «Մարտի 1»-ի գործով 10 անձանց սպանությունների գործով առաջին ձերբակալությունն է տեղի ունեցել. իսկ ձերբակալվածը ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանն է, ով կասկածվում է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ:
«Բայց նաեւ հավաստիացնում եմ, որ ՀՔԾ-ն եւ ԱԱԾ օպերատիվ մարմինները միմյանց հետ համագործակցելով իրականացնում են ամեն ինչ, որ բացահայտեն «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ»,-ասաց Վանեցյանը:
Հարցին, թե եղած ինֆորմացիոն ու ապացուցողական բազան հնարավորություն տալի՞ս է, որ բոլոր 10 սպանությունները բացահայտվեն, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ես կանխատեսումներով չեմ կարող զբաղվել, կլինեն փաստեր, կլինեն բացահայտումներ, դրա մասին կտեղեկացվի»:
Հարցին, թե ԱԱԾ-ից անհետացած նյութերը արդյոք վերաբերում էին նաեւ «Մարտի 1»-ին եւ արդյոք այդ փաստով քրգործ հարուցվել է, նա պատասխանեց. «Քրեական գործ չի հարուցվել, որովհետեւ դա յուրահատկություններ պարունակոող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որեւէ կասկած որեւէ մեկի մոտ չմնա, որ մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը, կամ այդ անհետացման հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի:
Ուղղակի շատ մեծ ծավալի աշխատանքն է տարվում ԱԱԾ տեսչական եւ ներքին անվտանգության վարչության կողմից, բայց կարծում եմ՝ առաջիկայում կավարտվի եւ կփոխանցվի քննչական մարմին, որը կորոշի գլխավոր դատախազը: Եվ քննչական մարմինը հետագայում պարզաբանումներ կտա»:
Վանեցյանը նաեւ հավելեց, որ իհարկե, գիտի, թե դրանք ինչ նյութեր են:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim