Երբ օգնության է հասնում Փաշինյանը
hraparak.am-ը գրում է. Հունիսի 9-ին աբովյանցիները քաղաքապետ կընտրեն: Աբովյանում իրավիճակն օր-օրի ավելի է լարվում` կապված համայնքապետի ընտրությունների հետ: Կոտայքի մարզպետը Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Գրիգոր Գուլյանի թեկնածությունը պաշտպանելու համար արձակուրդ է վերցրել, եւ իր ողջ լծակները ուղղել իրենց նախընտրած թեկնածուին ամեն գնով քաղաքապետ դարձնելու գործընթացին:
Աբովյանում ոչ թե քարոզարշավ են անում, այլ «իրար միս ուտում»: Կոտայքի մարզպետը շրջում է Աբովյանի փողոցներով, քարոզարշավ անում, տպավորություն այնպիսին է, որ ընտրվող թեկնածուն նա է: Հետո օրվա վերջում ֆեյսբուքում տարբեր գրառումներ գրում: Մարզպետի վերջին գրառումը քարոզարշավից հետո. «Աբովյանը մեր տունն է, ինչպես և քո` քաղաքապետի՛ թեկնածու, սակայն այն որևէ մեկի կալվածքը չԷ՛. Թույլ չե՛մ տա, իր իսկ խոսքերով` «կեղծ բարեպաշտի» դիմակով և գունավոր փուչիկները ձեռքին, ցերեկը Աբովյանի բակերում խաղալ քաղաքացիների անիրազեկվածության և սոցիալ֊մշակութային խոցելիության վրա, իսկ գիշերները` նույն այդ քաղաքացիներին ահաբեկելու, իր կամ մերձավորի` եղած աշխատանքը կորցնելու սպառնալիքի կամ նոր աշխատանքի սին խոստումների միջոցով տոտալ ցուցակագրումներ կատարել և փորձել Աբովյանում պատրանք ստեղծել` թե ամեն ինչ դեռ «մենք ենք որոշում», և «քաղաքը չե՛նք տալու»։
Ու՞մ չեք տալու Աբովյանը, իր ՔԱՂԱՔԱՑՈՒ՞Ն...
Դուք ձեր իսկ կողմից առաջ քաշված դիսկուրսով ևս մեկ անգամ փաստեցիք, որ հիրավի «հին քաղաքական մշակույթի» կրողն եք, և հիմա էլ կենաց ու մահու պայքարի եք լծվել` կառչած մնալու այդ աթոռներին, որոնք հիմնականում ծառայեցվել են ձեր ու ձեր քաղաքական հովանավորների նեղ անձնական շահերին ու միջանձնային/ներկլանային հարաբերությունների սպասարկմանը։
Աբովյանը Հայաստանի Հանրապետությունն Է՛.
Այն ոչ մեկի սեփական կալվածքը ՉԷ՛. և Աբովյանում Քաղաքացի՛ն է որոշելու, թե ով է ստանձնելու այն մեծ պատասխանատվությունն ու դրանից բխող` առաքելությունը, որի կարիքը աբովյանցին ունի դեռ շատ վաղուց։
Այլևս չկա վերադարձ հնին, հինը մերժված է` իր բոլոր դրսևորումներով, իսկ դուք հնի կրողն ու հենարանն եք. և պետք է ՀԵՌԱՆԱ՛Ք. հանուն աբովյանցու, հանուն Կոտայքի, հանուն Հայաստանի Հանրապետության»։
Գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանն էլ իր բակային հանդիպումների ժամանակ մարզպետին ասել է, որ ծոծրակդ կտեսնես, իր ինքնաբացարկը չես տեսնի: Ի դեպ, Աբովյանում
այս օրերին մարզպետին օգնության են հասնում ՔՊ-ական պատգամավորներն ու գյուղապետերը, իսկ վաղը Աբովյանում կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim