Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել. Սպորտի ոլորտը կհամակարգի Գեւորգ Լոռեցյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի`
Լուսինե Առաքելյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ.
Գեւորգ Լոռեցյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արեւիկ Անափիոսյանը, Արայիկ Խզմալյանը, Գրիշա Թամրազյանը նշանակվել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարներ:

















































