Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ Փաշինյան Դատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ Փողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներին Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին 17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվել Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում Դելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ

Ռուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ ՓաշինյանԴատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀԼուկաշենկոն ասել է, որ չի արձագանքում ԶելենսկունՌյուտե. Ուկրաինայի համար ԱՄՆ-ի զենքի մեծ մասը ներկայումս գնում են ՆԱՏՕ-ի մի քանի երկրներՌուբիոն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը քննարկել են Իրանը, Հորմուզի նեղուցը և Եվրոպայում անվտանգությունըՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի դեպքիցԲրիտանիայում հետաքննում են նախկին արքայազն Էնդրյուի հնարավոր սեռական հանցագործություններըՓողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներինԲեռնատարից կայծեր են նկատվել, վարորդը ներսում էրՓետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)Թուրքիայի դատարանը որոշել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդին հեռացնել պաշտոնիցԱռեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքում. Ճամբարակի խաչմերուկում «Mercedes G»–ում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինԵրևանում բախվել են Lexus-ը ու մոտոցիկլը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափՀայաստանը կզրկվի ծաղիկների արտահանումից ստացվող եկամուտների 90 տոկոսից, եթե կորցնի ռուսական շուկանՖրանսիայում հայտնել են, որ Իրանի շուրջ իրավիճակի պատճառով լրացուցիչ ծախսերը գերազանցել են 6 մլրդ եվրոնWP. ճյուղի առաջնորդները համոզել են Թրամփին՝ չստորագրել ԱԲ-ի մասին հրամանագիրը8 նիշից բաղկացած գրեթե ցանկացած գաղտնաբառ կարելի է կոտրել մեկ օրումԿոնգոյի բուժման կենտրոնից 6 էբոլայով հիվանդ է փախել. ԶԼՄ-ներՄայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումԱլեքսան Ալեքսանյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Ջերմուկի դիրքերի հանձնման մասին հայտարարության վերաբերյալԵրեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ
Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում
Իրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. BloombergՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին | ՈՒՂԻՂ9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն ՄիքայելյանՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով
Մամուլ

Ապրիլյան պատերազմի հանգա­մանքներն ուսումնասիրող հանձնաժո­ղովը դառնալու է ազդեցու­թյան գործիք՝ ըստ քաղաքական նպատա­կահարմարության

«Փաստ» թերթը գրում է.

«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգա­մանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժո­ղով ստեղծելու անհրաժեշտության մասին մա­յիսի 20-ին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե հասունացել է այդ իրադար­ձություններին առնչվող մի շարք հարցերին պատասխաններ տալու ժամանակը: Ընդ որում, վարչապետն այդ խնդրին անդրադար­ձել էր դատական ռեֆորմի համատեքստում ունեցած ելույթի ժամանակ, ինչը լրացուցիչ ինտրիգ է հաղորդում խնդրին:

Մայիսի 30-ին իշխանական խմբակցության 47 պատգամա­վորների ստորագրությամբ ստեղծվել է 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը բաղկացած է 11 պատգամավորից: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնա­ժողովը նախօրեին գումարել է իր անդրանիկ նիստը, ու կարծում եմ՝ դեռ վաղ է գնահատա­կաններ տալ, թե ինչպիսի արդյունավետությամբ է աշխատելու խորհրդարանական այս ինստիտուտը: Սկզբունքային հարցը թերևս այն է, թե մինչև ուր կհասնեն հանձնաժողովի ուսումնասիրությունները:

Գաղտնիք չէ, որ քառօրյա պատերազմի հետ կապված, այս­պես կոչված, «դավադրության տեսությունը» ունի ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին աս­պեկտ, ու հիմա սկզբունքային է այն հարցը, թե արդյոք Ա. Քոչարյանն ու իր գործընկերնե­րը կուսումնասիրեն նաև 2016-ի պատերազմը ծնող արտաքին գործոնները, թե՞ կսահմանա­փակվեն միայն ներքին բաղադրիչով՝ կաս­կածներ ծնելով, թե քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իշխանության ներքաղաքական օրակարգ սպասարկելու նպատակով:

Սակայն հանձնաժողովի գործունեությանը, դրա բովանդակությանն անդրադառնալու բազմաթիվ առիթներ դեռ կունենամ: Հիմա ավելի սկզբունքային է այս համատեքստում քննարկել խորհրդարանական մեծամասնու­թյան, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հարցը:

Քառօրյա պատերազմի հետ առնչվող հար­ցերի համապարփակ քննությունը կարող է արժանահավատ լինել ու ունենալ լեգիտիմություն, եթե գոյություն ունի քաղաքական ուժերի լայն կոնսենսուս: «Իմ քայլը» խմբակցությունն ի սկզբանե անտեսել է այս կարևոր հանգաման­քը՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը նախա­ձեռնելով միայն իր պատգամավորների ստո­րագրություններով:

Իհարկե, օրենքը նման ըն­թացակարգը չի արգելում, սակայն տարակու­սելի է, որ «Իմ քայլն» առաջնորդվում է ՀՀԿ-ի ֆորմալիստական իներցիայով՝ ըստ էության, երկրորդական համարելով խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր երկու խմբակցու­թյունների դիրքորոշումները, նրանց ներկայու­թյունը՝ առհասարակ: Սա բնավ չի խոսում խորհրդարանական ժողովրդավարական մշակույթի մասին:

Մյուս կողմից՝ խորհրդարա­նական մեծամասնությունն իր նման վարքագ­ծով անուղղակիորեն ուղերձ է հասցեագրում, որ իրենից դուրս բոլորին համարում է «դավա­դիր» կամ նրանց գործունեության մեջ նման տարրեր է տեսնում: Սա ավելի է խորացնում կասկածները, որ ստեղծված քննիչ հանձնաժո­ղովը դառնալու է ոչ թե պատերազմի հետ կապված հանգամանքների համապարփակ ուսումնասիրության հարթակ, այլ՝ ազդեցու­թյան գործիք, որը, ըստ քաղաքական նպատա­կահարմարության, իշխանություններն օգտագործելու են ընդդիմախոսների դեմ:


Ի դեպ, ուշագրավ է, որ նման անհանդուր­ժողականություն խորհրդարանական մեծամասնությունը ցուցաբերում է նաև մյուս հար­ցերում, որոնք նույնպես քաղաքական ու հանրային կոնսենսուս են պահանջում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: