Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ Փաշինյան Դատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ Փողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներին Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին 17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվել Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում Դելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ

ԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության առաջընթացըՌուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ ՓաշինյանԴատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀԼուկաշենկոն ասել է, որ չի արձագանքում ԶելենսկունՌյուտե. Ուկրաինայի համար ԱՄՆ-ի զենքի մեծ մասը ներկայումս գնում են ՆԱՏՕ-ի մի քանի երկրներՌուբիոն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը քննարկել են Իրանը, Հորմուզի նեղուցը և Եվրոպայում անվտանգությունըՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի դեպքիցԲրիտանիայում հետաքննում են նախկին արքայազն Էնդրյուի հնարավոր սեռական հանցագործություններըՓողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներինԲեռնատարից կայծեր են նկատվել, վարորդը ներսում էրՓետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)Թուրքիայի դատարանը որոշել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդին հեռացնել պաշտոնիցԱռեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքում. Ճամբարակի խաչմերուկում «Mercedes G»–ում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինԵրևանում բախվել են Lexus-ը ու մոտոցիկլը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափՀայաստանը կզրկվի ծաղիկների արտահանումից ստացվող եկամուտների 90 տոկոսից, եթե կորցնի ռուսական շուկանՖրանսիայում հայտնել են, որ Իրանի շուրջ իրավիճակի պատճառով լրացուցիչ ծախսերը գերազանցել են 6 մլրդ եվրոնWP. ճյուղի առաջնորդները համոզել են Թրամփին՝ չստորագրել ԱԲ-ի մասին հրամանագիրը8 նիշից բաղկացած գրեթե ցանկացած գաղտնաբառ կարելի է կոտրել մեկ օրումԿոնգոյի բուժման կենտրոնից 6 էբոլայով հիվանդ է փախել. ԶԼՄ-ներՄայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումԱլեքսան Ալեքսանյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Ջերմուկի դիրքերի հանձնման մասին հայտարարության վերաբերյալԵրեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ
Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում
Իրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. BloombergՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին | ՈՒՂԻՂ9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն ՄիքայելյանՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերԼիլիթ Գալոյանը՝ արծաթե մեդալակիրՖրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կապրեն ու անգլերեն կդասավանդեն Հայաստանի մարզերումԱրթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոնԱպատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ
Հայաստան

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարը ճնշո՞ւմ է գործադրել, որ աշխատակիցն ազատման դիմում գրի

Հայաստանի Հանրապետության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Վիգեն Ավետիսյանը տեսչական մարմնի գործավար–օպերատորին հարկադրել է ազատման դիմում գրել, քանի որ ցանկացել է այդ պաշտոնում իրեն ցանկալի մարդուն տեսնել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմեց տեսչական մարմնի գործավար–օպերատորը։

«Այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո ինձ հարցրեց, թե ինչպես պետք է իրար հետ աշխատենք, ես ի պատասխան ասացի, որ չեմ հասկանում, թե ինչ նկատի ունի, նա պարզ նշեց, որ պետք է գործավարը լինի իր մտերիմ անձանցից մեկը, որ գործավարը պետք է աշխատի մինչեւ երեկոյան 9-ից 10–ը, ընդմիջման չգնա, ասաց՝ դու ամեն օր ժամը 13.00–ին ընդմիջում ես գնում, ժամը 6-ից հետո տուն ես գնում, նախատոնական օրերին ժամը 5-ին ես գնում, ասաց, որ ազատման դիմում գրեմ, 15-20 օրվա ընթացքում ինձ կտեղափոխի մեկ այլ հաստիքի»։

Տեսչական մարմնի աշխատակցի խոսքով՝ ինքը որոշել է չգրել ազատման դիմում.«Ես հրաժարվեցի ազատման դիմում գրել, երբ ինքը դա հասկացավ, սկսեց այլ ճանապարհներ փնտրել։ Ուրբաթ օրը կանչեց, հանձնարական տվեց, մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ՝ մինչեւ օրվա վերջ կազմել աշխատանքային խմբի հրամանի նախագիծ, որը, սակայն, իմ պարտականությունների մեջ չէր մտնում, չէր համապատասխանում իմ մասնագիտական հմտություններին։ Բայց ես ամեն դեպքում փորձեցի կատարել, սակայն ասաց, որ պատշաճ չեմ կատարել, իսկ հաջորդ օրը կանչեց, ասաց բացատրագիր տամ, թե ինչու ղեկավարի հանձնարականը պատշաճ չեմ կատարել, ես չստորագրեցի, սակայն բանավոր նշեցի, որ հանձնարականը չի համապատասխանել իմ հմտություններին եւ իմ աշխատանքային պարտականություններին։ Իսկ ինքն ասաց, որ ինքն է որոշում»։

Գործավարի փոխանցմամբ՝ ինքը ամեն դեպքում որոշել է ազատման դիմում գրել, քանի որ Վիգեն Ավետիսյանը հոգեբանական ճնշում է գործադրել իր վրա. «Ես ամեն դեպքում որոշեցի ազատման դիմում գրել, քանի որ ինքն ինձ վրա ամեն օր հոգեբանական ճնշում էր գործադրում։ Ես իր հետ 10-12 աշխատանքային օր եմ հասցրել աշխատել»։

NEWS.am–ի հետ զրույցում Վիգեն Ավետիսյանը պնդեց, որ ազատման դիմում գրած աշխատակիցներն իրենց կամքով են գրում դիմումները, իսկ իրենք ոչ ոքի չեն պարտադրում դիմումներ գրել։ Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով՝ 2 կամ 3 հոգի են առ այսօր ազատման դիմում գրել։

Իսկ գործավար–օպերատորի բողոքի մասով Վիգեն Ավետիսյանն ասաց. «Ինքն իր կամքով դիմում է գրել, որ հունիսի 8-ից ազատվի, իսկ հանձնարականի մասով՝ որտե՞ղ է գրված, որ այդպիսի հանձնարական տալու իրավունք չունեի»։

Նա հերքեց, որ իր մարդկանց է ցանկանում տեսնել նշյալ պաշտոններում. «Մենք բոլորին էլ շանսեր տալիս ենք, որ աշխատեն, ովքեր բարեխիղճ են աշխատում, շարունակում են աշխատել»։