Սա քայլ էր՝ հանրությանը ցույց տալու, որ չի կարելի այլևս հանդուրժել տարածված թշնամանքը. Գեղամ Մանուկյանը՝ ոստիկանություն ՀՅԴ-ականների այցելելու մասին (տեսանյութ)
Բազմաթիվ ՀՅԴ-ականներ այսօր այցելել են ոստիկանության Կենտրոնի բաժին և հայտնել. «Ես եմ ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին իր գրառումների ու ձևակերպումների համար»:
Ոստիկանության Կենտրոնի բաժնում էր նաև ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ուզում կենտրոնանալ կուսակցականների վրա, որովհետև անցնող 2-3 ժամերի ընթացքում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանցից բազմաթիվ հեռախոսազանգեր ու գրություններ է ստացել.
«Սա վկայեց մեկ բանի մասին, նաև հանրությունն է հասկանում, որ նման վուլգար ձևակերպումներով, անբարոյական ձևակերպումներով խոսքը տեղ չունի, մեր ազգային արժեքների, ավանդույթների վերաբերյալ նման ձևակերպումները, Արցախի նկատմամբ նման ձևակերպումները տեղ չունեն, թոռնիկի ներկայությամբ պապիկի վրա հարձակումը տեղ չունի, այն ինչին ականատես եղանք մի քանի օր առաջ»:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենց արածը կուսակցական քայլ չէր, սա քայլ էր, որպեսզի հանրությանը ցույց տան, որ չի կարելի այլևս հանդուրժել այն անթույլատրելի թշնամանքը, ատելության խոսքը, որն այսօր տարածված է սոցիալական ցանցերում, սոցիալական ցանցերի միջոցով նաև լրատվամիջոցներում, և մի պահ պետք է այս ամենը դադարեցվի:
Հարցին, թե Վարդան Հարությունյանն ի՞նչ առնչություն ունի դրա հետ, Գեղամ Մանուկյանը պատասխանեց հորդորով՝ նրա մի քանի գրառումները կարդալ. «Երբ մի երիտասարդ կարող է գրառում անել, «թուրք» կոչել արցախցուն, Պարգև Սրբազանին վերջին գռեհիկ բառերն ասի, ասում ենք խոսքի ազատություն, բայց հո չենք ասում... Ես առիթ եմ ունեցել իրենց կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանին ասել, որ թող ներողություն խնդրի, բազմաթիվ փորձեր են արվել, հիմա չասեմ»:
Հարցին, թե ծեծն են արդարացնում, չէ՞ որ խուլիգանություն է տեղի ունեցել, Գեղամ Մանուկյանը հարցով արձագանքեց. «Դուք քննի՞չ եք: Դուք արդեն հոդված եք ներկայացնում: Ամիսներ շարունակ է այդ տղային փորձ արվել բացատրել, ձևակերպումները, որ օգտագործում է այդ տղան, նույնիսկ թուրքը չի ձևակերպում»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim