Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Կարեն Ավանեսյանը «նախնիների հայրենիք» Արցախ է մեկնել (լուսանկարներ)
Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Կարեն Ավանեսյանը գտնվում է Արցախում, որտեղից իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել:
«Նախնիներիս հայրենիքում: Երկար սպասված հանդիպում մանկության վայրերի հետ: Արցախ, գյուղ Ցոր»,-լուսանկարներին կից գրել է հումորիստը:
Հետևորդներն Ավանեսյանին հաճելի հանգիստ են մաղթել նախնիների հայրենիքում:
Հայտնի է, որ Ավանեսյանը ծնվել և մեծացել է Բաքվում: Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում նա պատմել էր՝ ինչպես է Բաքվի ջարդերի ժամանակ փրկել իր հարազատներին:


















































