«Բոլորն էլ մարդ են, բոլորն էլ իրավունքներ ունեն». Ծառուկյանը սրբագրեց Վարդան Ղուկասյանի մասին նախօրեին իր ասածը
Մուտիլովկաներ մի արեք, թե արգելել ենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին արգելել է կարծիք հայտնել:
«Ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը ասելու: Բայց եթե հարց կա, որը մենք պետք է խմբակցությունով քննարկենք, նոր ընդհանուր մեր թիմի կարծիքը ասելու: Բոլորն էլ մարդ են, բոլորն էլ իրավունքներ ունեն, բայց եթե որոշում կա թիմի անունից ասելու, պետք է մենք բոլորս հավաքվենք, քննարկենք, նոր միասնական ասենք»,-ասաց Ծառուկյանը:
Հիշեցմանը, որ երեկ ասել է, որ նկատողություն է արել Վարդան Ղուկասյանին, Ծառուկյանն արձագանքեց. «Ոչ մի բան էլ չենք արել»:
Հիշենենք, սակայն, որ նախօրեին գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, որտեղ նա Ռոբերտ Քոչարյանի ազատությունն էր պահանջել, ասել էր հետեւյալը. «Բոլորին զգուշացված է եղել, որ որեւէ մեկը անհատական կարծիք ասելու իրավունք չունի»:
Հարցին, թե ինչպես է գնահատում Վարդան Ղուկասյանի այդ հայտարարությունը, իրավունք ունե՞ր նման հայտարարություն անելու, ԲՀԿ առաջնորդը պատասխանել էր. «Դրա համար ես այսօր հրավիրել էի նիստ, որի ժամանակ բոլորին զգուշացված է եղել, որ որեւէ մեկը անհատական կարծիք ասելու իրավունք չունի: Խմբակցություն է, որտեղ պետք է քննարկվի եւ ընդհանուր որոշումը ոնց լինի, այդպես հայտարարություն անի»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim